Մշակույթ 13:15 23/11/2022

Լևոն Շանթի «Հին աստվածները»՝ Վաչե Շարաֆյանի «Ձգողականություն» բալետի հիմքում

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 1-ին և 2-ին տեղի կունենա Վաչե Շարաֆյանի «Ձգողականություն» երկու գործողությամբ բալետային ներկայացման պրեմիերան, ըստ Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի:

1909  թվականին Լևոն Շանթի գրած այս դրաման 21-րդ դարում արդեն բալետի լեզվով կփորձի պատասխանել մի շարք հարցերի, որոնք և 20-րդ դարասկզբում, և այսօր արդիական են։

Վաչե Շարաֆյանը, ով հետևում է օպերայի և բալետի թատրոնի բեմում ընթացող փորձերին, Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ միշտ էլ ունեցել է «Հին աստվածներ» դրաման բալետի լեզվով ներկայացնելու մտադրություն։



«Բայց անհնար կլիներ, եթե առաջարկ չստանայի ամերիկահայ Կատյա Քուշերյանից։ Մի օր նամակ ստանա նրանից, ով մեծ ցանկություն հայտնեց, որ Լևոն Շանթի «Հին աստվածները» դառնա բալետ, և առաջարկեց ինձ դա անեմ։ Դրդիչ ուժը նա եղավ։

Իսկապես, «Հին աստվածները» պահանջում է բալետի լեզուն։ Գրականագետ Կատյա Քուշերյանը ճիշտ կռահել էր, որ հենց բալետ պետք է լինի։

Վերնագիրը դարձավ «Ձգողականություն» համապատասխանեցնելով Նարինե Գրիգորյանի գաղափարին։

Բնության մեջ կան ձգողականության ուժեր, որոնք դրդիչ ուժ են դառնում ամեն ինչի համար՝ և սիրո, և մարդկային հարաբերությունների և իսկապես այս ստեղծագործության մեջ դա որոշիչ ֆակտոր է»,- ասաց կոմպոզիտորը։

Նա պատմեց, որ բալետը գրվել է տարիներ առաջ, բեմադրության փորձեր են տարվել բալետմայստեր Վիլեն Գալստյանի հետ, լրիվ այլ բեմադրություն էր լինելու։

«Դրանից հետո շատ բաներ փոխվեցին Հայաստանում, աշխարհում։ Բալետն այսօր բեմ է դուրս գալիս լրիվ այլ մեկնաբանությամբ, նորովի։ Ինչ-որ տեղ զգում եմ, որ վերևից իր ձեռքն էլ կա, որ հենց այսպես լիներ, միշտ ասում էր՝ երիտասարդ լինեի, ինչեր կանեի այստեղ»,- ասաց Վաչե Շարաֆյանը։

Լիբրետոյի և գեղարվեստական գաղափարի հեղինակ ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի մտահղացմամբ մեկ դար առաջ գրված ստեղծագործությունն արդիականացվել է։

«Յուրաքանչյուր նյութ պետք է արդիականացնել և եթե այն ունի այդ պոտենցիալը, ուրեմն այն համամարդակային է և ժամանակից դուրս։ Իսկ մեր գրականությունն այնպես է»,- ասաց կոմպոզիտորը։

Վաչե Շարաֆյանը երեք բալետի հեղինակ է: «Հին աստվածներ»-ը երկրորդ բալետն է: Առաջին բալետը՝ «Երկրորդ լուսինը», գրել է 2013 թվականին Իտալիայում,  հոգևոր ուսուցիչ, կոմպոզիտոր, պարուսույց և փիլիսոփա  Գեորգի Գյուրջիևի մասին է։ Կոմպոզիտորը հույս ունի մի օր այս բալետն էլ բեմ կբարձրանա, բեմադրելու մտահղացումներ կան։

Երրորդ բալետը՝ «Անապատի հարսը», հիմնված է բանաստեղծուհի Սոնա Վանի ինքնակենսագրական ստեղծագործությունների վրա: Այն կապված է Հայոց ցեղասպանության թեմայի հետ։ Սյուիտի պրեմիերան եղել է Կանադայում 2022 թ. ապրիլի 23-ին։ Հուսով է, որ այս ստեղծագործությունն էլ  բեմ դուրս կգա Հայաստանում արդեն բալետի տեսքով։

«Ձգողականությունը» Վաչե Շարաֆյանի առաջին բալետն է հայաստանյան բեմում։ Նա համոզված է, որ գեղեցիկ, անսովոր մի բան են հանձնելու հանդիսատեսի դատին։

Ի՞նչն է գրավել դերասանուհի, ռեժիսոր, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանին, որ թատրոնից «անցում է կատարել» բալետ։ Այս հարցին նա էլ պատասխանեց. «Գայթակղությունը, որ ձգեց ինձ դեպի այս ստեղծագործությունը, այս ամենը, նոր բան հայտնագործելու հնարավորությունն էր. և ես եմ շատ բան սովորում, երևի ես էլ իմ՝ ավելի շատ թատերական, դրամատիկ մոտեցումն եմ բերում»։

Նա ասաց, որ չի ուզում 21-րդ դարում պատմել «Հին աստվածներից»։



«Որպես այսօրվա մարդ, կարծում եմ, հիմա մենք ավելի ուրիշ խնդիրներ ունենք, ավելին՝ Հայաստանը հիմա պետք է շատ միասնական լինի և նաև  հավատի մեջ։ Դրա համար առանցքը մի փոքր փոխվեց։

Հզոր պիես է, Լևոն Շանթը մեր լավագույն դրամատուրգն է  ինձ համար։ Բայց քանի որ առանցքը փոխվել էր, «Հին աստվածներից» դարձել էր այն բնությունը, որը պատմում է Աստծո մասին, որը հուշում է Աստծո մասին, ոչ թե որը երկրպագում են։

Բալետի համար վերնագիր ընտրեցի «Ձգողականություն»՝  նախ, թե  ինչպես է աբեղան գրկելով թաց կին, սկսում ձգվել, որովհետև իր ամբողջ բնությունն արթնանում է, սկսում է ձգվել դեպի իր բնությունը, ձգողականությունը նաև բնության ուժն է, որը ձգում է։ Ինձ թվաց՝ այդպես գրավիչ է ու այն մասին է,  ինչի մասին ուզում եմ պատմել։ Պարի մեջ էլ կա ձգվել, վանել, դիմադրել։

Մենք չպետք է դնենք՝  սեր, թե հավատ, սա, թե սա։  Ոչ, բնությունը ուղղակի այդ երկուսի ներդաշնակությունն է, որ կարողանա մարդ արարածը, ապրելով մարդկանց մեջ, լինի խոր հավատացյալ և վանական, բայց մարդկանց մեջ»,- ասաց վաստակավոր արտիստը։

Նարինե Գրիգորյանն ընդգծեց, որ մարդ պետք է միշտ կարողանա բազմաթիվ հակասությունները հավասակշռել իր մեջ, որպեսզի չընկնի ծայրահեղությունների մեջ, իսկ մենք շատ ենք ընկնում ծայրահեղությունների մեջ։



Բեմադրության երաժշտական ղեկավարը և դիրիժորը ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյաննն է, բեմադրության և զգեստների նկարիչը՝ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը:

Բալետը համաշխարհային պրեմիերա է, քանի որ ներկայացման բեմադրությունն ամբողջովին նոր է և առաջին անգամ է բեմադրվում։

Ներկայացման հիմքում Լևոն Շանթի «Հին աստվածներ» պիեսն է: Աբեղան փրկում է նավակից ջուրն ընկած աղջկան: Կնոջը գրկած վանականը չի կարողանում մոռանալ թաց մարմինը, ծովի հետ կռիվը, բնության տարերքը... Բնությունը ձգում է նրան: Աբեղան կանգնում է երկընտրանքի առաջ՝ ասկետիկ կյանք, թե՞ լիարժեք կյանքով ապրելու անհագ ցանկություն... Միաբանությունն ուզում է նրան ետ պահել մեղավոր քայլից. «...այն անդամը, որ քեզի կգայթակղեցնե, կտրե ու դուրս նետե քեզմե...»: Իսկ բնությունը կանչում է... Վանահայրը իր սրտի ցանկությունը խեղդում է մտքի, կամքի ուժով և որոշում է քանդել նորաստեղծ եկեղեցին ու շինել նորը... Միտք, թե՞ սիրտ, լույս թե՞ խավար՝ այս ընտրության մեջ մարդ հաճախ ընկնում է ծայրահեղության մեջ՝ չտեսնելով, որ Աստծո ստեղծած բնությունը հենց հակադրությունների միասնությունն է...

«Ձգողականություն» բալետային ներկայացման փորձն ու հարցազրույցներն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}