18:00 23/11/2022 Հայաստան

Չարենցն ավելին էր, քան պոետը

2022 թ. նշվում է մեծանուն գրող Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակը: Հոբելյանական տարվա շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ,  Ե. Չարենցի տուն թանգարանի, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի համագործակցությամբ նոյեմբերի 23-25-ն անցկացվում է «Չարենցն ու իր ժամանակաշրջանը» խորագրով հանրապետական գիտաժողովը: 

Գիտաժողովի բացումը տեղի է ունեցել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության դահլիճում: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը:

Նախարարի տեղակալը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին մեկնարկի կապակցությամբ և ընդգծել, որ հոբելյանական միջոցառումների համատեքստում կարևորվում է այս գիտաժողովը, և այն պետք է դառնա լուրջ առիթ վերաիմաստավորելու Չարենցի գրական ժառանգությունը:

Արա Խզմալյանի խոսքով՝ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները համակարգող աշխատանքային խմբի բոլոր անդամները համակարծիք էին մի կետում. Չարենցի հոբելյանը չի կարող նշվել որպես զուտ հոբելյանական հանդիսություն:

«Չարենցը ուղերձ է մեզ համար և հոբելյանական բոլոր միջոցառումները պետք է ունենային հանրային ուղերձ: Չարենցը մեր հոգևոր պատմության այն դեմքերից է, որն ավելին էր, քան պոետը: Նա մեզ համար գոյաբանական կողմնորոշիչ է, գոյաբանական հայեցակարգ: Ինչպես ասում են՝ նա ավելին է, քան պոետը, և նրա ստեղծագործական ժառանգությունն ավելին է, քան արվեստը: Չարենցն իր գործերում խտացրել է մեր ազգի տագնապները, մտահոգությունները, փակուղիները, բայց և խոսել է մեր նվիրական զգացումների՝ հայրենասիրական հղացումների մասին: Նրա՝ «Ես իմ անուշ Հայաստանի» չգերազանցված գլուխգործոցն այդ ապացույցներից մեկն է: Հիմա Չարենցին ընթերցելու, վերընթերցելու ամենապատեհ ժամանակներն են»,- ասել է Արա Խզմալյանը:

Նրա խոսքով՝ Չարենցի ստեղծագործությունները կարդալիս կրկին բախվում ենք մեր հավերժական հարցերին, քան ստանում ենք պատասխաններ ու համոզվում ենք, որ մեր գոյաբանական հարցերը շատ հաճախ շրջապտույտի մեջ են ու պատմական մի փուլ անցնելուց հետո հառնում են մեր առջև:

«Չարենցի երբեմն շատ մռայլ, հոռետեսական գործերում անգամ կա ուժ, կա պետության քաղաքացի, որն ամուր կանգնած է մեր հողի վրա: Եթե մենք ուզում ենք ճանաչել մեր արատները, մեր առանձնահատկությունները, մեր թռիչքներն ու մեր ուժը, պետք է անընդհատ կապի մեջ լինենք Եղիշե Չարենցի հետ»,- եզրափակել է նախարարի տեղակալը:

Ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանի համոզմամբ՝ բանաստեղծական աշխարհը ստեղծել են տաղանդները, սակայն նրանց միշտ առաջնորդել են հանճարները, որոնցից մեկը Եղիշե Չարենցն է:

«Նրա բանաստեղծական աշխարհում զգում ենք, թե որքան խորն է Չարենցի մտածելակերպը, որքան ազդեցիկ և հիմնավոր են այն գաղափարները, որոնք արտահայտել է իր երկերում: Չարենցը նորարար է թե՛ բովանդակային առումով, թե՛ ոճական և հատկապես բառերի ընտրության հարցում: Անգամ բարբառային որոշ բառեր, որոնք օգտագործում է իր գործերում, տեղին են ու անվիճելի»,- նշել է Սուվարյանն ու հիշեցրել, որ Չարենցն իր ստեղծագործություններով հիմնականում անդրադառնում է հայրենիքի, հայրենասիրության, կյանքի և աշխարհի հավիտենականության, սիրո թեմաներին, որոնք հավերժական են:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հոբելյանական տարվա ընթացքում հանդես է եկել  բազմաժանր միջոցառումներով, որոնք նախատեսված են եղել թիրախային տարբեր լսարանների համար, սակայն տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանն առանցքային նշանակություն է տալիս եռօրյա գիտական նստաշրջանին՝ նշելով, որ անդրադառնալու են տուն-թանգարանի հիմնադրման նախապատմությանը, Չարենցի՝ տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող ստեղծագործություններին:

«Տուն-թանգարանը նոյեմբերը հայտարարել է Չարենցի հիշատակի ամիս, քանի որ մեծ գրողի ծննդյան 125-ամյա հոբելյանին զուգահեռ նոյեմբերին լրանում է Չարենցի մահվան 85-րդ տարելիցը, և գիտաժողովը ներդրում կունենա նրա հիշատակը հավերժացնելու, նրա գրական ժառանգությունը վերարժևորելու գործում»,- ասել է տնօրենն ու հավելել՝ հրատարակելու են գրողի երկերի լիակատար ժողովածուն, որի առաջին հատորի կազմման աշխատանքներն արդեն սկսվել են: 125-ամյակի ավարտին առաջին հատորը կլինի գիտական համայնքի սեղանին, իսկ հիշատակի ամիսը կամփոփեն հուշատախտակի բացումով: Չարենցի հուշատախտակը տեղ կգտնի Մաշտոցի 17 հասցեի շենքի առաջնապատին, շենք, որտեղ բանաստեղծն ապրել է կյանքի վերջին երկու տարին:

Եռօրյա գիտաժողովին զեկույցներով հանդես կգան թե՛ գիտնականներ, թե՛ Երևանի պետական համալսարանի նորավարտ շրջանավարտներ: Կներկայացվի Չարենցի կյանքին ու գործունեությանը վերաբերող զեկույցներ, որոնք կարող են նոր լույս սփռել նրա թողած հսկայական գրական ժառանգության վրա:

Գիտաժողովի երկրորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 24-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում, երրորդ նիստը՝ նոյեմբերի 25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում:

Ներկայացված զեկույցները կհրապարակվեն «Չարենցը և իր ժամանակաշրջանը» գիտաժողովի նյութերի ժողովածուում:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:37
Visa-ի երևանյան գրասենյակը ֆիլտրում է ԶԼՄ-երին
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում աճել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}