
Պատրուշևը ժամանել է Երևան
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ժամանել է Երևան։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ՌԴ ԱԽ գրասենյակը։
«երևանում Նիկոլայ Պատրուշևը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը և ՀԱՊԿ ԱԳՆԽ, ՊՆԽ և ԱԽՔԿ համատեղ նիստը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Դվին հյուրանոցային համալիրի տարածքում: ՀԱՊԿ ԱԳՆԽ, ՊՆԽ և ԱԽՔԿ համատեղ նիստի պաշտոնական հատվածը մեկնարկում է ժ․ 11:30-ին։ ՀԱՊԿ գագաթնաժողովը մեկնարկում է 15:00-ին:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դեպի նիստի վայր տանող ճանապարհները փակ են լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների և անհատների համար, որոնք օժտված չեն հատուկ տրամադրված անցագրերով։
Հարակից հրապարակումներ`
- Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան
- Լուկաշենկոն վաղը կլինի Երևանում
- Պեսկովն հայտնել է, որ Պուտինը նախատեսում է հանդիպել Փաշինյանի հետ