Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցերը
ՀԱՊԿ գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հակիրճ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցերը, այդ աշխատանքը կշարունակվի պաշտոնական հանդիպման ժամանակ։Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
«Մենք արդեն հակիրճ մտքեր ենք փոխանակել վարչապետի (Փաշինյանի) հետ, այսօր մեր երկկողմ հանդիպման ժամանակ, իհարկե, ավելի մանրամասն կխոսենք»,- ասել է Պուտինը։
Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ երկրների ղեկավարներին հրավիրել է առանց տեսախցիկների մանրամասն քննարկել խնդիրները։
«Առանձին տեղեկատվություն ես ձեզ կներկայացնեմ ուկրաինական իրադարձությունների հետ կապված իրավիճակի մասին»,- ասել է պետության ղեկավարը։
Նա նշել է, որ ասոցիացիայի մասնակիցները ոչ միայն գրանցում են ձեռքբերումներ, այլև բախվում են խնդիրների։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան