Առնվազն 10 մարդ է զոհվել Վիրջինիայի Walmart խանութներից մեկում հրաձգության հետևանքով
Չեսապիկ քաղաքում (Վիրջինիա նահանգ) անհայտ անձը զինված հարձակում է գործել Walmart խանութի վրա՝ սպանելով առնվազն 10 մարդու։ Ըստ «Գազետա ռու»-ի՝ այդ մասին հայտնել է WAVY-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը։
Նախնական տվյալներով հարձակվողին մահացած էին գտել։ Խանութի վրա հարձակման մասին ստույգ տեղեկությունը դեռ ճշտվում է։
Հստակ հայտնի չէ, թե քանի մարդ է զոհվել կամ վիրավորվել հրաձգության հետևանքով։ Ոստիկանությունն արդեն հետաքննություն է իրականացնում։
Քննիչները սկսել են խուզարկել խանութի շենքը, մարդկանց խնդրել են հեռանալ առևտրի կենտրոնի տարածքից։ Զինված հարձակման մասին հաղորդումները ստացել են այն ժամանակ, երբ Walmart-ը բաց էր:
Խանութից դուրս, ըստ պարբերականի, երևում է իրավապահների շղթան, ժամանել է շտապօգնության մեքենա։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով վիրավորվել է առնվազն 14 մարդ
- Նյու Յորքի մետրոյում տեղի ունեցած հրաձգությունը ոստիկանությունը հետաքննում է որպես ահաբեկչություն