Տաջիկստանի ու Ղազախստանի նախագահներն արդեն Երևանում են
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն արդեն Երևանում է՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին նիստին։ Օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Աշխատանքային այցով Հայաստանում է նաև Ղազախստանի նորընտիր նախագահԿասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Հիշեցնենք, որ վերջինը նոյեմբերի 20-ի ընտրությունների արդյունքում 81.31 տոկոս ձայնով ընտրվեց Ղազախստանի նախագահ։
Արդեն հայտարարվել է, որ Երևանում անցկացվելիք գագաթաժողովին մասնակցելու են Ռուսաստանի, Բլառուսի, Ղրղզստանի նախագահները։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանը հայտնել է Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Տոկաևի սպասվող մասնակցության մասին
- Լուկաշենկոն վաղը կլինի Երևանում
- Տոկաևը հաղթել է Ղազախստանի նախագահական ընտրություններում
- Պեսկովն հայտնել է, որ Պուտինը նախատեսում է հանդիպել Փաշինյանի հետ