Ստանիսլավ Զաս. Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է
Համաձայնեցվել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում։
«Կովկասյան տարածաշրջանում դրական դեր են խաղում Հայաստանի կառավարության և մյուս մասնակիցների ջանքերը՝ ուղղված խաղաղության համաձայնագրի հասնելուն, սահմանների իրավական գրանցմանը և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։
ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի միջոցով մեզ հասած տեղեկատվությունը հաստատում է, որ հայ-ադրբեջանական սահմանին գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում։
Հայաստանի Հանրապետությանը սպառնացող վտանգներին նվիրված Հավաքական անվտանգության խորհրդի երեք արտահերթ նիստ է եղել այս տարվա մայիսին, սեպտեմբերին և հոկտեմբերին։ Ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության եզրակացությունների և առաջարկությունների հիման վրա պատրաստված Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին Հավաքական անվտանգության խորհրդորոշման նախագիծը»,- ասաց Զասը։
Հարակից հրապարակումներ`
- Հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը ՀԱՊԿ գագաթնաժողովում առանձին կքննարկվի. Սեմերիկով
- Երևանում մեկնարկում է ՀԱՊԿ գագաթնաժողովը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան