Երուսաղեմում պայթյունների հետևանքով կան ձերբակալվածներ
Երուսաղեմում տեղի ունեցած պայթյունների հետևանքով մեկ մարդ մահացել է, վիրավորների թիվը հասել է 18-ի։ Նրանցից երկուսի վիճակը ծանր է։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկու պայթյունների պատճառները դեռ պարզված չեն, սակայն Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ Կենտրոնական ավտոկայանի մոտ պայթյունը, ըստ երևույթին, առաջացել է ավտոբուսի մոտ պայուսակի մեջ տեղադրված ռումբից:
Ոստիկանությունը երկու պայթյունները դիտարկում է որպես համակարգված համատեղ հարձակում։
Դեպքի վայր ժամանած ոստիկանապետն Շաբթայն ասել է, որ Երուսաղեմի յուրաքանչյուր ավտոբուս կխուզարկվի ոստիկանության աշխատակիցների կողմից, իսկ Իսրայելում ռումբ հայտնաբերող բոլոր շները կակտիվացվեն՝ պայթուցիկ սարքեր որոնելու համար:
Նա հավելել է, որ ոստիկանությունը հետաքննում է, թե արդյոք մեկից ավելի ահաբեկիչներ ներգրավված են եղել երկու հարձակման մեջ, թե ոչ:
Այս պահին հաղորդվում է, որ պայթյուններից հետո երեք պաղեստինցի է ձերբակալվել։