Վարդգես Գասպարին պահանջում է արգելել Պուտինի մուտքը Հայաստան
Մինչ Երևանում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը, Ազատության հրապարակում հավաքվել են մի քանի կուսակցությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ՝ պահանջելով Հայաստանին դադարեցնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին, դուրս գա այդ կազմակերպությունից։
Նրանք ուժ և տոկունություն են մաղթում սահմանները պահողներին, հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ կողմից ուղարկված դիտորդական առաքելություն իրականացնողներին։
Սոցիոլոգ Կարեն Սարգսյանն ասաց, որ իրենք ընդամենն արժանապատվություն, խաղաղություն են ուզում գալիք տարիների համար։
«Կոչ ենք անում ՀԱՊԿ-ից դուրս գալ։ Թող չստեղծվի տպավորություն, թե մենք չգիտենք, թե ինչ գործընթաց է դա նախատեսում, շատ թեթև ենք նայում այդ ամենին։ Բայց մենք այս հավաքներով դրդում ենք թե կառավարությանը, թե քաղաքական ուժերին, թե ինքներս մեզ, որ հավաքվենք ու հասկանանք, որ մենք, իրոք, այսքանով կարող ենք հարց լուծել»,- նշեց նա։
Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքներին ունեն Ուկրաինայի դրոշը, պաստառներ։ Ակտիվիստ Վարդգես Գասպարին իր ձեռքին ունի երկու փոքրիկ պաստառ, որոնցից մեկը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով՝ պահանջելով արգելել նրա մուտքը Հայաստան։
Հարակից հրապարակումներ`
- Տաջիկստանի ու Ղազախստանի նախագահներն արդեն Երևանում են
- Գնահատել անվտանգության ներկա իրավիճակը. Միրզոյան
- «Еще чего!». Լավրովի արձագանքը՝ հայաստանցի լուսանկարչի խնդրանքին
- Հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը ՀԱՊԿ գագաթնաժողովում առանձին կքննարկվի. Սեմերիկով
- Երևանում մեկնարկում է ՀԱՊԿ գագաթնաժողովը
- Պատրուշևը ժամանել է Երևան
- Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է