ՄԻՊ-ը բերման ենթարկման հիմքերի ու անձանց խոսքի ազատությունն իրացնելու վերաբերյալ պարզաբանումներ կպահանջի Ոստիկանությունից
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է
«Այսօր Պարոնյան փողոցից քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության բաժիններ՝ ապահովելու բերման ենթարկվածների իրավունքների պաշտպանությունը։
Բացի այդ, Պաշտպանը բերման ենթարկման հիմքերի ու անձանց հավաքների ու խոսքի ազատությունն իրացնելու այլ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ կպահանջի Ոստիկանությունից։
Այս պահին ՄԻՊ-ին հայտնի է 6 բերման ենթարկվածի մասին։ Նրանցից 2-ը բերման են ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին, 4-ը՝ Ոստիկանության Էրեբունու բաժին»։
Նշենք, որ ՀԱՊԿ-ի դեմ սև դագաղներով, տարբեր կարխախոսներով բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսին ոսռիկանությունը բերման էր ենթարկել։ Նրանց թվում էր նաև Տիգրան Խզմալյանը։