Զաս. ՀԱՊԿ-ի՝ Հայաստանին տրամադրվող օգնության մասին փաստաթուղթը չի ստորագրվել
ՀԱՊԿ Հավաքական անվանգության խորհրդին չի հաջողվել համաձայնեցնել Հայաստանին օգնություն տրամադրելու որոշման նախագիծ։ Այս մասին Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ամփոփիչ ճեպազրույցում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Նրա խոսքով, օրակարգային 17 փաստաթղթերից երկուսն առանձին են քննարկվել և դեռ չեն ստորագրվել։ Դրանցից մեկը պետությունների ղեկավարների որոշման նախագիծն է Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին։ Երկրորդը՝ հռչակագիրն է։
«Փաստաթուղթը բարձր պատրաստվածության մեջ է։ Ընդհանուր առմամբ, այս միջոցառումների որոշակի փաթեթն արդեն համաձայնեցված է Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար կապված ներկայիս բարդ իրավիճակում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության հետ։
Փաստաթուղթը ճանաչվել է ընդհանուր առմամբ պատրաստ, սակայն այն պետք է լրամշակվի։ Հանձնարարվել է այս փաստաթուղթը լրամշակել և ստորագրման ներկայացնել պետությունների ղեկավարներին»,- պարզաբանեց Ստանիսլավ Զասը։
Հարակից հրապարակումներ`
- Միջուկային շանտաժը չպետք է տեղ գտնի միջազգային քաղաքականության մեջ․ Լուկաշենկո
- Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցերը
- ՀԱՊԿ-ը նոր գլխավոր քարտուղար կունենա
- ՀԱՊԿ-ը հայտարարություն է ընդունել անվտանգության ճարտարապետության ամրապնդման վերաբերյալ
- «Еще чего!». Լավրովի արձագանքը՝ հայաստանցի լուսանկարչի խնդրանքին
- Հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը ՀԱՊԿ գագաթնաժողովում առանձին կքննարկվի. Սեմերիկով
- Երևանում մեկնարկում է ՀԱՊԿ գագաթնաժողովը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան