ԱԱ-2022. Սաուդյան Արաբիայում տոնում են ազգային հավաքականի հաղթանակը
Քաթարում 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ խաղային օրը սկսվել էր սենսացիաով։ Մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը՝ Արգենտինայի հավաքականը, C խմբում պարտության մատնվեց Սաուդյան Արաբիայի ընտրանու կողմից։
Պատմության մեջ առաջին անգամ Սաուդյան Արաբիայի հավաքականը հաղթանակով է մեկնարկելաշխարհի առաջնությունը։
Արգենտինացիների համար սա առաջին պարտությունն է աշխարհի առաջնության մեկնարկային հանդիպմանը 1990 թվականից հետո։ Թիմի ավագ Լիոնել Մեսսին ասել է, որ այժմ ազգային հավաքականն ավելի համախմբված կլինի, քան երբևէ։ «Արդարացումներ չկան։ Նրանց թիմն ուժեղ է, և դա ցույց տրվեց»,- ավելացրել է հարձակվողը։
ՏԱՍՍ-ը գրում է, որ Սաուդյան Արաբիայի հավաքականի հաղթական մեկնարկն աշխարհի առաջնությունում աննկատ չի մնացել երկրի ղեկավարության կողմից։ Թագավոր Սալման բեն Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը նոյեմբերի 23-ը միաժամանակ հայտարարել է հանգստյան օր Արգենտինայի դեմ աշխարհի գավաթի խաղարկությունում տարած հաղթանակի առիթով։
Տոնակատարության հետաքրքիր կադրերը հրապարակում է նաև Qatar Football World Cup 2022-ը։
Աշխարհի առաջնությունը մեկնարկել է նոյեմբերի 20-ին և կտևի մինչև դեկտեմբերի 18-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան