Գերմանացիները գնաճի ֆոնին նվազագույնի են հասցրել սրճարաններ և ռեստորաններ այցելությունները
Գերմանիայի բնակիչները թանկացման ֆոնին նվազագույնի են հասցրել սրճարանների և ռեստորանների վրա ծախսերը և սկսել են ավելի շատ պատրաստել տանը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ ներկայացնելով, թե ինչպես են փոխվում գերմանացիների սովորությունները գնաճի և խնայողությունների ֆոնին։
Գերմանացիները հաշվի առնելով գնաճը՝ խոստովանում են, որ ռեստորաններում հագեցած ընթրիքներն այժմ սահմանափակվում են միայն հատուկ ամսաթվերով:
Օրինակ, Բեռլինի մերձակայքում գտնվող փոքր շրջանի 50-ամյա բնակիչը պատմում է, որ հասարակական սննդի օբեյեկտներ այցելությունները հասցրել է նվազագույնի։
«Ես հնդկական խոհանոցի մեծ սիրահար եմ: Բայց վերջին անգամ մեկ ամիս առաջ էի հնդկական ռեստորանում, որտեղ գները կտրուկ բարձրացել են»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ այժմ ամենաէժան ուտեստի համար պետք է վճարել մոտ 12 եվրո, մինչդեռ ավելի վաղ դրա համար վճարել է 9-10 եվրո։ Միևնույն ժամանակ, գործակալության զրուցակիցը հավելել է, որ իրեն ավելի շատ անհանգստացնում են խանութներում ապրանքների աճող գները:
Բեռլինի երեսնամյա բնակչուհին ևս ավելի հազվադեպ է սկսել այցելել սրճարաններ և ռեստորաններ։ Տնտեսելու նպատակով աղջիկն այժմ պատրաստում է տանը, իսկ հանգստի և ընկերների հետ հանդիպումների համար ընտրում է զբոսանքները զբոսայգիներում։ Եթե հանդիպումները պետք է երկար տևեն, նա իր հետ սենդվիչներ է վերցնում:
Այդուհանդերձ, ըստ նրա, եթե իրեն հաջողվում է գնալ ռեստորան, ապա թեյավճարների վրա չի խնայում, քանի որ գիտի՝ այսօր նույնիսկ մատուցողներն են դժվար ապրում։
Գերմանական n-tv հեռուստաալիքը կիրակի օրը հրապարակել է Boston Consulting Group խորհրդատվական ընկերության հարցումը, ըստ որի՝ Գերմանիայում հարցվածների 62%-ն ասել է, որ հազվադեպ է ուտում դրսում։ Ավելի շատ հարցվածներ՝ 68%-ը, նշել են, որ իրենք սկսել են ավելի քիչ օգտվել սննդի առաքման ծառայություններից։
Հարակից հրապարակումներ`
- Ածխի վառարաններ և փայտագողեր. Եվրոպան պատրաստվում է ձմռանը
- Գերմանայի տնտեսությունը գտնվում է ռեցեսիայի եզրին
- Ինչ են ուտում գերմանացիները
- Գերմանացիները սկսել են ավելի քիչ լողանալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին