ԱՄՆ-ից հայտարարել են, որ Իրանը պետք է դադարեցնի Իրաքին ավիահարվածներ հասցնելը
ԱՄՆ-ը կոչ է անում Իրանի իշխանություններին դադարեցնել Իրաքի տարածքային ամբողջականության խախտումը և հարվածները Իրաքյան Քրդստանի տարածքին։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի երեքշաբթի օրը հրապարակված գրավոր հայտարարության մեջ։
«Իրանը շարունակում է ոտնահարել Իրաքի տարածքային ամբողջականությունը նոյեմբերի 20-ից 22-ը իրականացրած իր մահացու հարձակումներով Իրաքյան Քրդստանի վրա: Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Իրաքի տարածքային ամբողջականության այս կրկնվող և կոպիտ խախտումները և կոչ է անում Իրանին զերծ մնալ հետագա սպառնալիքներից և բռնություններից»,-ասել է նա։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Իրանի ռազմական հարվածները Իրաքյան Քրդստանի տարածքին կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղից չի վերանա Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության սպառնալիքները:
Հարակից հրապարակումներ`
- «Հենակետ». Իրանը շատ կարճ ժամանակում նախատեսում է Ռուսաստան ուղարկել ավելի քան 200 մարտական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ,
- Եվրամիությունը տվյալներ չունի Իրանից Ռուսաստանին հրթիռների ենթադրյալ մատակարարումների մասին
- Իրանն անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես փակել է Իրաքի հետ սահմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան