Ալիսոնը՝ ՀԱՊԿ-ի դեմ բողոքի ակցիայում. «Ես հիմարների հետ եմ»
Ամերիկահայ Ալիսոն Թահմիզյան Միուսն այսօր Ազատության հրապարակում էր, որտեղ անցկացվում էր ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի ու Վլադիմիր Պուտինի դեմ բողոքի ակցիան։ Բայց Ալիսոնը եկել էր այնտեղ ոչ թե միանալու բողոքին, այլ իր անհամաձայնությունը հայտնելու ակցիայի ընթացքում հնչեցրած հայտարարություններին։
«Եթե ոչ ռուսը, ապա թուրքը կգա Հայաստան, Արցախ, եթե ոչ ՀԱՊԿ-ը, ապա ՆԱՏՕ-ն, իսկ ՆԱՏՕ նշանակում է Թուրքիա: Ամեն բան այնքան պարզ է։ Ես հատուկ մեսիջով էի այնտեղ գնացել։ Չգիտեմ՝ հասկացա՞ն ինձ, իմ մեսիջը, թե՞ ոչ»,-Panorama.am-ի հետ զրույցում պատմեց Ալիսոնը։
Մինչ նա բեմում կանգնած էր «Ես հիմարների հետ եմ» գրությամբ պաստառով, հավաքվածների մի մասը ծափահարում էր ելույթ ունեցողների համար։
Նա աստիճաններին կանգնել էր մի տղայի կողքին, որը ձեռքին պահել էր «ՀԱՊԿ-ը սպանում է մեր զինվորներին» գրությամբ պաստառը։