Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով բեռնափոխադրումներն աճել են 26,2%-ով
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային բեռնափոխադրումները հունվարից հոկտեմբեր ամիսներին կազմել է 540 հազար տոննա։ «Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ՝ Trend գործայակությանը հայտնել է Ադրբեջանի երթուղիների խորհրդի նախագահ Ռովշան Ռուստամովը։
Նրա խոսքով, 2021 թվականի համեմատ բեռնափոխադրումները աճել են 26,2%-ով, այսինքն` 112 հազար տոննայով։
«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը մեծ հնարավորություններ է տալիս երկրներին, այդ թվում՝ մուտք դեպի Եվրոպա, և այսօր հսկայական ներուժ է ստեղծում արևմտյան երթուղու վրա»,- ասում է Ռուստամովը։
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի օգտագործումը սկսվել է 2017 թ.-ից, երկաթուղու երկարությունը կազմում է 850 կմ։