Դավիթ Բաբայան. Այս պահին մեր առջև միայն մեկ խնդիր կա՝ փրկել Արցախը
Դավիթ Բաբայանը, որ այսօր ազատվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից և նշանակվել արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, գրում է.
«Կառավարության փոփոխությունները օբյեկտիվ բնույթ են կրում։ Ի վերջո մարդը հո ամբողջ կյանքում մի տեղ պաշտոնի չի լինելու։
Դրա համար պետք է հանգիստ վերաբերել այդ ամենին, հատկապես հանգիստ պետք է վերաբերեն կայացած և պետական գործիչները։ Ես շարունակում եմ իմ աշխատանքը, դա որևէ ձևով չի ազդում ԱԳՆ աշխատանքի վրա, իմ նվիրվածության, դուխի վրա՝ մի մտածեք։
Ցանկացած փոփոխություն պետք է արդյունավետությունը բարձրացնի։ Ես միշտ ասել եմ դրա մասին, երբեք որևէ մեկի մեջքի հետևից չեմ խոսել։
Այո՝ փոփոխություններ են պետք, բայց դա պետք է արվի այնպես, որ հիմնական շեշտը դրվի պրոֆեսիոնալների ու հայրենասերի վրա։
Այս պահին մեր առջև միայն մեկ խնդիր կա՝ փրկել Արցախը»։
Հարակից հրապարակումներ`
- Ներկա ճգնաժամային իրավիճակը պահանջում է կառավարման նոր մոտեցումներ. Ռուբեն Վարդանյան
- Արայիկ Հարությունյանը պաշտոններից ազատման վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան