Եվրախորհրդարանի ընդունած բանաձևով առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ին օգնող պետությունների դեմ
Եվրախորհրդարանի անդամները չորեքշաբթի օրը Ստրասբուրգում լիագումար նիստում քվեարկել են մի բանաձևի օգտին, որում Ռուսաստանը որակվում է «ահաբեկչության հովանավոր և ահաբեկչության միջոցներ օգտագործող պետություն»։ Բանաձևին անդրադարձել է «Ինտերֆաքս»-ը:
Բանաձևն ընդունվել է 494 կողմ ձայներով, 58 խորհրդարանականներ դեմ են քվեարկել այս փաստաթղթին, 44-ը ձեռնպահ են մնացել։
Փաստաթուղթը պարունակում է Ռուսաստանին ուղղված մեղադրանքների ցանկ՝ ոչ միայն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հետ կապված։ Բանաձևն առաջարկում է նաև արձագանքների շարք, որոնք, Եվրախորհրդարանի կարծիքով, ԵՄ-ն պետք է ցույց տա ՌԴ-ին։
Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ խորհրդին «ընդլայնել պատժամիջոցների ենթակա անձանց ցուցակը»։ Բանաձևը «ԵՄ բոլոր թեկնածու երկրներին և պոտենցիալ թեկնածուներին կոչ է անում միանալ Եվրամիության պատժամիջոցների քաղաքականությանը»:
Եվրահանձնաժողովին առաջարկվում է «օրենսդրական առաջարկ կատարել՝ մարդու իրավունքների ոլորտում փոփոխելու ԵՄ գործող գլոբալ պատժամիջոցների ռեժիմը, ընդլայնելով դրա շրջանակը՝ ներառելով կոռուպցիոն ակտերը և անհապաղ կիրառել նպատակային պատժամիջոցներ Ռուսաստանի և Բելառուսի, ինչպես նաև ԵՄ-ում նրանց գործընկերների և շահառուների կոռուպցիայի համար պատասխանատուների դեմ:
Եվրախորհրդարանը Եվրահանձնաժողովին և ԵՄ անդամ երկրներին հրավիրում է «դիտարկել հնարավոր միջոցները այն երկրների դեմ, որոնք փորձում են օգնել Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները», ինչպես նաև «հորդորում է Հանձնաժողովին ապահովել, որ ԵՄ պատժամիջոցների խախտման համար ազգային պատժամիջոցները լինեն արդյունավետ, համաչափ և համոզիչ»:
Եվրախորհրդարանի պատգամավորների առաջարկությունների թվում են նաև «անհապաղ և ամբողջական էմբարգոն սահմանելԵՄ ռուսական վառելիքի և ուրանի ներմուծման վրա, ինչպես նաև «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների ամբողջությամբ մերժել:
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպական Խորհրդարանի պատգամավորները կհանդիպեն նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ընդդիմադիր պատգամավորների հետ
- Եվրոպական խորհրդարանը ևս մեկ անգամ Թուրքիային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը.ԵԽ զեկույց
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա