«Եվրատեսիլ-2023»-ին ռուսների՝ քվեարկությանը մասնակցելու հարցը դեռ որոշված չէ
Եվրոպական հեռարձակողների միության (EBU) ներկայացուցիչ Դեյվիդ Գուդմանը պատմել է Եվրատեսիլ 2023-ին Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցության մասին։ Կկարողանա՞ն ռուսները մասնակցել հեռուստատեսային քվեարկությանը, դեռ որոշված չէ։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, «Եվրատեսիլ 2023»-ի քվեարկությանը մասնակցող երկրների ցանկը կհրապարակվի մրցույթի ամսաթվերին մոտ։
«Եվրատեսիլ» երգի մրցույթը կկայանա 2023 թվականին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում։ Ռուսաստանից որևէ կատարող չի կարողանա մասնակցել մրցույթին պատժամիջոցների պատճառով։ Ռուս մասնակիցը 2022 թվականին նույնպես դուրս էր մնացել «Եվրատեսիլից»։ Պատճառը Ուկրաինայում սկսված հատուկ գործողությունն էր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան