«Ժողովուրդ». Ինչու են սև ամպեր կուտակվում քրեակատարողական ծառայության պետի գլխին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Սև ամպեր են կուտակվում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի գլխին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ուժային կառույցները ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասով օպերատիվ տեղեկություններ են ստացել, որի մասով սկսվել է գործընթաց:
Բացի այդ՝ քաղաքական իշխանություններն են Ծառայության պետի գործունեության մասով բացասական գնահատական տվել, ուստի չի բացառվում ՔՊ նախկին պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հրաժեշտ տա իր պաշտոնին:
Կա՞ նման հեռանկար, «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նովիկյանը հայտնեց, թե իրականությանը չի համապատասխանում լուրը: Կսպասենք իրադարձությունների զարգացմանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա