ՀԱՊԿ-ը նոր գլխավոր քարտուղար կունենա
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները 2023 թվականից կկատարի Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Տասմագամբետովը։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավարտում է իր եռամյա գործունեությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։
«2023 թվականի սկզբից՝ առաջիկա 3 տարիներին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Նուրգալիի Տասմագամբետովը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ, կարծում է, արդարացված կլինի, եթե Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ներկայացնի նրան, եթե նպատակահարմար է գտնում։
Հարակից հրապարակումներ`
- Մեր տրամադրությունը հոբելյանական չէ. Փաշինյան
- ՀԱՊԿ-ը հայտարարություն է ընդունել անվտանգության ճարտարապետության ամրապնդման վերաբերյալ
- Վլադիմիր Պուտինը Երևանում է
- Լուկաշենկոն Երևանում է
- Տաջիկստանի ու Ղազախստանի նախագահներն արդեն Երևանում են
- Հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը ՀԱՊԿ գագաթնաժողովում առանձին կքննարկվի. Սեմերիկով
- Երևանում մեկնարկում է ՀԱՊԿ գագաթնաժողովը
- ՖԻԴԵ-ի միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը միացել է #antinikol շարժմանը