Ղազախստանը հայտնել է Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Տոկաևի սպասվող մասնակցության մասին
Սպասվում է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որը նախատեսված է չորեքշաբթի օրը Երևանում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝այս մասին լրագրողներին հայտնել է հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Ռոման Վասիլենկոն։
«Որքան գիտեմ, մասնակցություն է սպասվում»,-ասել նա՝ պատասխանելով այն հարցին, թե Տոկաևը ներկա կլինի՞ հանդիպմանը։
Նախատեսվում է, որ գագաթնաժողովին կմասնակցեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։
Մինչ նիստի մեկնարկը տեղի կունենա ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը։ Ակնկալվում է, որ այս միջոցառումների մասնակիցները կքննարկեն հավաքական անվտանգության տարածաշրջաններում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը։ Օրակարգում կլինեն նաև ՀԱՊԿ-ում արտաքին քաղաքական, ռազմական և հակաահաբեկչական համագործակցության, հավաքական անվտանգության համակարգի ամրապնդման և հետագա զարգացման հարցեր։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ինչ որոշում կկայացվի ՀԱՊԿ նիստում Հայաստանին համատեղ օժանդակություն ցուցաբերելու հարցով
- ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաները նոյեմբերի 16-ին Մոսկվայում կքննարկեն Եվրասիայում անվտանգության հարցերը
- Քննարկվել են ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովի անցկացմանն առնչվող հարցերին
- ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի նիստը տեղի կունենա 2023 թվականի առաջին կիսամյակում, Բելառուսում
- ՀԱՊԿ պետությունների զինված ուժերի ԳՇ պետերը կքննարկեն ռազմական համագործակցության հարցերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան