Մեսսին նշել է Սաուդյան Արաբիայի հետ խաղում պարտության հիմնական պատճառը
ՊՍԺ-ի հարձակվող և Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին մեկնաբանել է Քաթարում կայացած աշխարհի առաջնության առաջին հանդիպմանը իր հավաքականի պարտությունը Սաուդյան Արաբիայի հետ խաղում։
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի խմբային փուլի 1-ին խաղում Սաուդյան Արաբիան 2:1 հաշվով հաղթել է Արգենտինային։
«Սա շատ ծանր հարված է բոլորիս համար՝ և՛ երկրպագուների, և՛ մեզ համար։ Մրցաշարի այսպիսի մեկնարկ չէինք սպասում։ Մենք վստահ էինք, որ կարող ենք հաղթել և ցանկանում էինք սկսել երեք միավորով, որը մեզ հոգեկան հանգստություն կտար: Բայց այս բաները հենց այնպես չեն լինում:
Մենք լավ գիտեինք, թե ինչպես է խաղում մրցակիցը, բայց շտապում էինք, ուստի մեզ հարմարավետ չէինք զգում խաղում։ Այո, մենք շատ արագ գոլ խփեցինք, իսկ հետո ավելի շատ պահեր ունեցանք։ Եվ այդ պահին մենք որոշեցինք, որ նման իրավիճակներ դեռ շատ ենք ունենալու։
Մենք գիտեինք, որ Սաուդյան Արաբիան լավ է տիրապետում գնդակին: Նրանք սիրում են գնդակին տիրապետել, դրա շնորհիվ առաջ են շարժվել: Միևնույն ժամանակ, նրանք կոմպակտ են, ինչի պատճառով էլ եղան մի քանի իրավիճակներ, երբ մեր գոլերը խաղից դուրս էին։ Մենք թակարդն ընկանք, բայց դա չէ, որ զարմացրեց մեզ։
Ժամանակն է ապացուցել մեր միասնությունը՝ այժմ առավել քան երբևէ։ Եկեք վերադառնանք խաղի մեր հիմունքներին և փորձենք հաղթել Մեքսիկային»,- xsport.ua-ի հաղորդմամբ՝ Մեսսիի խոսքերը փոխանցում է Ole-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան