Քանյե Ուեսթը Թրամփին առաջարկել է իր «փոխնախագահը» լինել ընտրություններում
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, որը պատրաստվում է 2024 թվականին առաջադրվել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում, ասել է, որ անձամբ է հրավիրել ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփին միանալ իր արշավին՝ որպես «փոխնախագահ»։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Առաջին անգամ Մար-ա-Լագոյում: Անձրև և խցանումներ: Չեմ հավատում, որ նախագահ Թրամփին սպասեցնել եմ տվել»,-Թվիթերում գրել է Ուեսթը Թրամփի Ֆլորիդայի նստավայր իր այցի մասին:
Այնուհետև ռեփերը հարցնում է իր հետևորդներին, թե իրենց կարծիքով ինչպիսի՞ն էր Թրամփի պատասխանը, երբ «Ես խնդրեցի նրան լինել իմ «փոխնախագահը» 2024 թվականին։
Ժամը 15.00-ի դրությամբ հարցվածների 59.3%-ը կարծում է, որ Թրամփը պատասխանել է «այո», իսկ 40.7%-ը հակված է «ոչ»-ին։
Հարակից հրապարակումներ`
- Քանյե Ուեսթը մտադիր է կրկին առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում
- Քանյե Ուեսթը որոշ արտահայտությունների պատճառով կորցրել է միլիարդատիրոջ կարգավիճակը
- 2022 թվականին Քանյե Ուեսթը 4 միլիոն դոլար է ծախսել Balenciaga-ի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան