Տնտեսություն 16:31 23/11/2022 Հայաստան

Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ լաստանավի գործարկման ձգձգումն այժմ էլ պայմանավորված է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներով

Ներկայումս Վերին Լարսի հետ կապված իրավիճակը կայուն է։ Այս մասին Panorama.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Panorama.am-ը պարբերաբար անդրադառնում է վրաց-ռուսական սահմանով՝ Վերին Լարսի անցակետով հայ բեռնափոխադրողներին հանդիպող խոչընդոտներին։ Մեկ ամսից ավելի է արտահանող հայկական ընկերությունների բեռնատարները կանգնած են Լարսի ճանապարհին և չեն կարողանում հատել սահմանը։ Այս անգամ խնդիրը եղանակային վատ պայմանները չեն. Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթունից հետո բեռնատարների նկատմամբ վերահսկողությունը մեծացել է: Այսպիսով, Ռուսաստան հասնելու համար նրանք օրերով սպասում են մաքսային անցակետերում՝ կրելով մեծ վնասներ։

Ավելին, օրեր առաջ մի քանի բեռնատար փչացած ապրանքով վերադարձել էր Հայաստան։

Panorama.am-ը հարցում ուղարկեց ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ պարզելու, թե պետությունը խնդրի լուծման համար ի՞նչ քայլեր է իրականացնում, բազմաթիվ արտահանողների, տնտեսվարողների սնանկացման տանող այս խնդիրն արդյոք քննարկվո՞ւմ է գործադիրում, եթե այո, ապա ո՞վ է ստեղծված իրավիճակի պատասխանատուն, կա՞ հաշվարկ, թե ի՞նչ վնասներ են կրել հայաստանցի տնտեսվարողները ստեղծված իրավիճակի հետևանքով, քննարկվո՞ւմ է նրանց որևէ կերպ աջակցելու, փոխհատուցելու հարցը։

Էկոնոմիկայի նախարարությունից նախ հիշեցրեցին, որ Վերին Լարսի անցակետում բեռնատարների կուտակումների հետ կապված խնդիրը ծագել է Ղրիմի կամրջի պայթյունից հետո, և ռուսական կողմը խստացրել է վերահսկողությունը բոլոր բեռնատարների  նկատմամբ՝ անվտանգության խնդիրներից ելնելով։

«Ներկայումս Վերին Լարսի հետ կապված իրավիճակը կայուն է։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հետևում է թողունակությանը, ինչպես նաև առաջացող խնդիրներին։ Նախարարությունը նաև օպերատիվ աշխատում է ինչպես ռուսական, այնպես էլ վրացական կողմի գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում խնդիրը լուծվի։ 

Վերին Լարսի անցակետով Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող հայկական բեռնատարների կուտակումները, որոնք առաջացել են Ռուսաստանի Դաշնության համապատասխան ծառայությունների կողմից բեռնատարների և ավտոմեքենաների խստացված զննման գործընթաց սկսելուց հետո, նվազում են, քանի որ Լարսի անցակետի թողունակությունը վերականգնվել է։

Ղրիմի կամրջի պայթյունի դեպքից հետո Հայաստանից դուրս եկած և Ռուսաստան մտած մեքենաների տարբերությունը կազմում է մոտ 1600 մեքենա, այսինքն, այս պահին, հայկական բեռներով բարձված մոտ 1600 մեքենա կա Վրաստանի տարածքում:

Տեղեկացնում ենք նաև, որ Լարսի անցակետի այսօրվա թողունակությունը հայկական բեռներով մեքենաների վրա նույնն է, ինչ-որ եղել է մինչև նշված դեպքը։ Թողունակության ծավալը օրական կազմում է մոտավորապես 160-170 մեքենա»,- հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից։

Նաև հետարքրվել էինք՝ որպես Լարսի ցամաքային ճանապարհին այլընտրանք, կառավարությունը պարբերաբար խոսում է լաստանավի գործարկման մասին, սակայն դա այդպես էլ չի իրականանում, ի վերջո երբ է այն գործարկվելու։

Ինչպես սպասվում էր, նախարարությունում այս հարցի վերաբերյալ հստակ պատասխան չունեն, ավելի ճիշտ՝ ունեն, բայց մեղքն իրենցը չէ՝ բոլորը մեղավոր են բացի իրենցից։

Այսպիսով, պատասխանից հասկանում ենք, որ նախարարությունը չգիտի՝ երբ կգործարկվի լաստանավը։

«Լաստանավի գործարկման ժամկետների ձգձգումը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցներով։ Առաջացած բարդությունները հաղթահարելու և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով (լաստանավերով) տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը հնարավորինս արագ գործարկելու նպատակով շարունակվում են անհրաժեշտ աշխատանքները»,- հայտնում են նախարարությունից։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}