Ինչո՞ւ են ցանկանում ոչնչացնել ԱԱԾ նյութերը. Քննարկում են սոցցանցերը
Մինչ ԱԺ արտահերթ նիստում քննարկում են Փաշինյանի ղեկավարած կառավարության ներկայացրած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, շատ մասնագետներ քննադատում են այդ նախաձեռնությունը՝ որակելով այն հետքերը մաքրելուն ուղղված քայլ։
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
«Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստով քննարկում է Նիկոլի կողմից ԱԱԾ արխիվային նյութերը ոչնչացնելու հնարավորության մասին նախագիծը:
Նախագծով.
1. Նիկոլական իշխանությունը հնարավորություն է ստանում ցանկացած ժամանակ ոչնչացնել ԱԱԾ արխիվային նյութերը, ինչը, բնականաբար, հետագայում դժվարացնելու է մի շարք հանգամանքների պարզաբանումը(օր. Նոր Օմեգաների բացահայտում, 44-օրյա պատերազմի վերաբերյալ մի շարք նյութեր և այլն):
2. Նյութերի ոչնչացման լիազորությունը, նախագծի համաձայն, կարող է իրականացվել ցանկացած պաշտոնատար անձի միանձնյա որոշմամբ, քանի որ նախագծի «այլ իրավական ակտերով» ձևակերպումը իրենից ենթադրում է անգամ փոքր գյուղական համայնքի ավագանու որոշում:
3. Սրանով փաստացի հնարավորություն է ստեղծվում ոչնչացնել ամբողջ արխիվային նյութերը, ներառյալ օրինակ թշնամական երկրների գործակալական ցանցերի և այլնի վերաբերյալ:
4. Թերևս օրենքի կարմիր գիծն է ` ինֆորմացիան զրոյացնել և չդատվել»։
Ադրբեջանագետ Անժել Էլիբեգովան գրում է.
«Իշխանությունը ԱԺ նախագիծ ա բերել, ըստ որի կստանան հնարավորություն ոչնչացնել ԱԱԾ արխիվները։
Շպիոն Օնիկները շտապում են իրենց մութ անցյալի հետքերը մաքրել։ Էդ ինչ կարգի նյութեր կան, որ էս տիպի վախենում եք՞»։
Panorama.am-ի խմբագիր Անահիտ Ոսկանյանը գրում է.
«արխիվային նյութերը, լինեն դրանք աած-ի, Ցեղասպանության, թե քաղաքական -դիվանագիտական երկխոսություններ.... չկազմելը, չրացնելը, էլ չեմ ասում՝ ոչնչացնելը կամ զեղծարարությունը պատմական, իրավական հանցագործություններ են»։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը դեռ երեկ գրել էր.
«Վաղը նիկոլենք ԱԺ արտահերթ նիստ են գումարում։
Ի թիվս այլոց փորձելու են փոփոխություններ մտցնել «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում, որով ԱԱԾ արխիվները ոչնչացնելու հնարավորություն կստանան։
Օրենքի ներկա ձևակերպումն այսպիսին է.
«Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում են օրենքով սահմանված կարգով»։
Նիկոլականներն առաջարկում են փոխել այս նախադասությամբ.
«Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով»։
Այսինքն օրենքի առաջարկվող տարբերակով նախ՝ հնարավորություն են ստեղծում ոչնչացնելու ԱԱԾ արխիվային նյութերը, ինչը ներկա օրենքով ընդհանրապես նախատեսված չէ, երկրորդը՝ հնարավոր է դառնում արխիվային նյութերը ոչնչացնել ոչ թե օրենքով, այլ «այլ իրավական ակտերով» (իրավական ակտի օրինակ է կառավարության որոշումը, ՏԻՄ որոշումը ևն), ըստ էության՝ Նիկոլի քմահաճույքով։
Ես իրավաբան չեմ, բայց ինչքանով որ ես եմ հասկանում, այս փոփոխությունները հնարավորություն կտան Նիկոլին հետին թվով լիքը բան մաքրելու, ջնջելու, «պարզաջրելու»։ Դե իսկ Աղրիդաղ Միրզոևի ուրախությանը հաստատ չափ ու սահման չի լինի... Եթե սխալվում եմ, կխնդրեմ իրավաբան ընկերներիս մեկնաբանել»։
Հարակից հրապարակումներ`
- Արտահերթ նիստով ԱԱԾ-ին կամ այլ անձանց տրվում է իրավունք ոչնչացնել հսկայական արխիվներ. Գեղամ Մանուկյան
- Օրենքով նախատեսվում է ԱԱԾ արխիվից փաստաթղթերի ոչնչացման հնարավորություն, խնդիրն ինչո՞ւմն է. ԱԱԾ փոխտնօրեն
- Արխիվում այդ ի՞նչ թուղթ կա, որ պետք է այսպես հրատապ ռեժիմով որոշվի, որ պետք է վերացվի. Արթուր Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան