Քաղաքական 12:30 24/11/2022 Հայաստան

Օրենքով նախատեսվում է ԱԱԾ արխիվից փաստաթղթերի ոչնչացման հնարավորություն, խնդիրն ինչո՞ւմն է. ԱԱԾ փոխտնօրեն

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանն ասաց, որ օրինագծերի ընդունման կարևորությունն ու հատապությունը պայմանավորված է  ԱԱԾ մարմիններում պրոֆեսիոնալ կադրերի հնարավոր արտահոսքը կանխելու, կադրային քաղաքականության արդյունավետությունը և ծառայության որակը բարելավելու, գործնականում առաջացող խնդիրներին լուծում տալու, օրենքներում կիրառվող հասկացությունները գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։

Առաջարկվում է վերանայել ԱԱԾ մարմիններում ծառայության սահմանային տարիքային շեմը։
«Ներկայումս ենթասպայական կազմի և սպայական մինչև փոխգնդապետի կոչում ունեցողների համար 50, իսկ գնդապետի համար 55 տարեկան է, որն էապես ցածր է զինվորական և դրան հավասարեցված այլ ծառայությունների համար ոլորտային օրենքներով նախատեսված սահմանային տարիքից», - ասաց  ԱԱԾ փոխտնօրենը։

Նախագծով ԱԱԾ մարմիններում ծառայողների, բացառությամբ բարձրագույն սպայական կազմի, սահմանային տարիքը նախատեսվում է ավելացնել 2 տարով, միաժամանակ հաշվի առնելով բժշկական բնույթի մասնագիտական պաշտոնների համալրման առանձնահատկությունները, առաջարկվում է նախատեսել նշված պաշտոնները զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը 5 տարվա փոխարեն 10 տարով երկարաձգելու հնարավորություն։

Նախագծերով առաջարկվում է  վերանայել այս ոլորտում գործող որոշ կարգավորումներ։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց հնչեցրեց «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծով առաջարկվող մի կետի վերաբերյալ, մասնավորապես,   «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով», մինչդեռ 2001 թվականին ընդունված օրենքում «ոչնչացվում» նախատեսված չի եղել։

«Ակնհայտ է այս օրենքի նորմից, որ ոչնչացման համար օրենքով կամ այլ իրավական ակտով նախատեսված որևէ ընթացակարգ գոյություն չի ունեցել, և փոփոխությունը կատարվում է այն տրամաբանությամբ, որ նաև օրենքով սահմանված լիազորող նորմ ունենանք ոչնչացնելու համար։  Հիմա խնդիրն ինչո՞ւմն է, ես չեմ հասկանում ձեր տագնապը»,- ասաց Անդրանիկ Սիմոնյանը։

Գեղամ Մանուկյանն արձագանքեց, որ,  ընդհանրապես, գաղտնի ծառայություններում ինչ-որ  x տարի հետո կարող են գաղտնազերծել  որևէ անձի գործունեություն, օրինակ  այդպես եղավ հայտնի, լեգենդար  հետախույզներ Վարդանյանների դեպքում, օրենքը դա թույլ է տալիս։

«Բայց մինչև գաղտնազերծումը օրենքի նախագծով ԱԱԾ-ում իրավունք են ստանում ոչնչացնել այդ փաստաթղթերը»,-ընդգծեց Մանուկյանը։

ԱԱԾ փոխտնօրենն ասաց. «Շատ լավ։ Օրենքով նախատեսվում է  ոչնչացման հնարավորություն և այդ հնարավորությունը  ծառայությանը տրվում է օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանաված կարգով։  Խնդիրը ո՞րն է։  Ինչ-որ մեկը չի տանելու մի թուղթ, պատռի, գցի»։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց հարակից զեկուցող ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին.

«Մինչև այս փոփոխությունը ԱԱԾ որպես լիազոր մարմին իրավունք ուներ միայն գաղտնազերծել որոշակի տեղեկություն։  Այս փոփոխությունների հիման վրա իրավունք է վերապահվում նաև ոչնչացնել արխիվը։ Հարցը պարզ է՝ ի՞նչ հիմնավորումներով եք բերում այս նախագիծը,  կարո՞ղ է մի օր էլ պարզվի, որ հսկայածավալ արխիվային  նյութեր, որոնք պետք է բացահայտեին գործակալների մի մեծ  ցանց, ուղղակի ոչնչացվել են։ Երբ հղում եք տալիս օրենքին՝ այդ ո՞ր օրենքն է սահմանում պետական կարևորագույն գաղտնի կազմով տեղկությունների ոչնչացման ընթացակարգ։ Պարզ հարցադրում է»։

Վ. Գաբրիելյանն ասաց. «Տվյալ օրինագծով առաջարկվող ոչնչացումը, խնդրում եմ, չառանձնացնեք հենց դրանից առաջ գրված գաղտնազերծումից, քանի որ, կարծում եմ, իրենից ենթադրում է  շատ հստակ բնականոն կապ՝  գաղտնազերծում ու նոր ոչնչացում, այլ ոչ ուղղակի ոչնչացում»։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ եթե այդպիսի բան է նկատի առնվում,  ուրմեն պետք է հստակ կարգավորում լինի, որ ոչնչացումը կարող է լինել բացառապես գաղտնազերծումից հետո։

«Բայց խոսքը գնում է  անգամ այն դեպքերում, որ հեչ պարտադիր էլ չի գաղտնազերծումը, բայց ոչնչացման իրավասություն եք վերապահում։ Ո՞րն է անհրաժեշտությունը, հիմնավորումը, ինչո՞ւ ենք մենք այսօր նման իրավունք վերապահում և այն էլ սահմանադրական նորմի կոպիտ խախտմամբ։ Սահմանադրական նորմն ասում է՝ անգամ եթե լիազորող նորմ ես ամրագրում, բավարար հստակություն պետք է լինի, թե արդյոք ո՞ր տեղեկատվությանն է  վերաբերում։ Եթե ընթացիկ  գործունեության մասին է, օրինակ, հաշվապահական փաստաթղթեր, ձեր ասածը ճիշտ է,  մտնում է  պահպանման, արխիվացման, վերացման կարգավորումների տակ, բայց  եթե դուք չեք նույնականացում, թե ինչի մասին է խոսքը, ստացվում է ցանկացած փաստաթուղթ, ներառյալ այնպիսի կարևորագույն տեղեկատվություն, որ վաղը, մյուս օրը  լյուստրացիայի համար կարևոր և օգտակար քայլ կարող էր լինել, կարող է ոչնչացվել»,- ասաց Մինասյանը։

Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ քվեարկությունից հետո  հանձնաժողովի նիստ է լինելու,  կարող է պատգամավորը մասնակցել, տեղում քննարկել հարցը, գուցե հիմնավոր բան է ասում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:49
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել սարկավագական ձեռնադրություն
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դեկտեմբերի 24-ին տոնախմբել է Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։ • 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ողբերգական վթար. բախվել են «Honda»-ն և «Opel»-ը, կա երկու զnh
Այսօր ժամը 14:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում...
Աղբյուր` Panorama.am
16:12
«Կարմիր կետագծերի» թանկացման որոշումն անցկացնելու հարցում ՔՊ-ին աջակցած Գրիգոր Հարությունյանը վայր է դրել մանդատը
««Կարմիր կետագծերի» անցկացման որոշումն ի՞նչ մեծ խաղադրույքներ, կարևորություն էր ներկայացնում, որ մեկ ձեռնպահ քվեարկած ավագանու...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանի՝ 2024-ի լավագույն մարզիկները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը,...
Աղբյուր` Panorama.am
16:01
«Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է մարքել Նիկոլի այդ խարանը». Աշոտյան
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կարճաժամկետ առումով նախընտրական շեմին մաքրել իրեն ամենամեծ մեղքերից, մեկը Արցախի հանձնում է,...
Աղբյուր` Panorama.am
15:36
Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
Team Telecom Armenia-ն հայտարարում է տարածաշրջանում եզակի օպտիկամանրաթելային NGN ցանցի ծածկույթի ընդլայնման մասին՝ ներառելով Վայոց ձորի և...
Աղբյուր` Panorama.am
15:26
Դուք այսօր առավել ջանք ու եռանդ պիտի ներդնեք ձեր ծառայության մեջ. Մակար Սրբազանը՝ նորընծա սարկավագներին
Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան
«Միանշանակ է եղել այն առանցքային հիմնադրույթը, որ Արցախը ոչ թե վերադարձվում է նախկին կարգավիճակին, այլ պահպանվում է ստատուս-քվո, որի պարագայում կազմակերպվում է նոր հանրաքվե»
Աղբյուր` Panorama.am
15:12
Սանկտ Պետերբուրգում Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում նախատեսված չէ.Պեսկով
Սանկտ Պետերբուրգ մեկնող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հանդիպում չկա։ Այդուհանդերձ, երկու...
Աղբյուր` Panorama.am
15:00
Եկամտային հարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից
Պետական եկամուտների կոմիտեն եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին հիշեցնում է, որ հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական...
Աղբյուր` Panorama.am
14:58
«Հանրային ձայն»ի նախկին անդամ Գրիգոր Հարությունյանն իր մասնակցությամբ օգնեց ՔՊ-ին ընդունել «կարմիր գծերի» մասին որոշումը
«Լյուստրացիա տեղի կունենա, ով քվեարկի այս նախագծին, առնվազն իշխանության կողմնակից է»,-«կարմիր գծերի» թանկացում ենթադրող...
Աղբյուր` Panorama.am
14:28
Մեր երկրին նորմալ ղեկավար է պետք, էլ ոչ մի ուրիշ բան պետք չէ. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
«Այս կառավարությունն ինչ անում է, մեր ժողովրդի դեմ է։ Ժողովուրդը պետք է աշխատի, ոչ թե տունը նստի ու նայի ՔՊ-ականների խոսակցությունները»
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում մանկապարտեզի պահակը հենց մանկապարտեզի բակում ծեծել է 9-ամյա տղայի
Դեպքի մանրամասները Aravot.am-ին պատմել է ծեծի ենթարկված երեխայի մայրը՝ Թամարա Սարգսյանը
Աղբյուր` Panorama.am
14:01
Պուտինը Փաշինյանի գլխավորությամբ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնում է Սանկտ Պետերբուրգ, որտեղ առաջիկա օրերին հանդիպումներ կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
13:58
Արմինե Օհանյան. Կրթությունից ողջ օրը խոսող մարդը, առնվազն, անկիրթ ու անդաստիարակ պետք է լինի, որ հավակնի հանրությանը կրթել և իր ընդդիմախոսների «միջից տգիտությունն արմատախիլ անել»
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Իշխանական զույգը որոշել է իրենով լցնել երկրում առկա ողջ վակուումը և մի բան...
Աղբյուր` Panorama.am
13:53
Հավատացեք, ամբողջ աղբը ես չեմ Երևան քաղաքով թափել. Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյան
«Մեր մոտ աղբահանության վճարը գանձվում էր բնակարանում մարդկանց  փաստացի ապրելով և այդ տվյալները տալիս էին...
Աղբյուր` Panorama.am
13:20
Հուշարձանի կարգավիճակ են ստացել 15 պատմամշակութային կառույցներ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա հինգերորդ նիստին հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքում և հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
13:13
ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է Միջերկրական ծովում ռուսական բեռնատար նավի խորտակման դեպքը, կան անհայտ կորածներ
Ռուսական «Ուրսա մայոր» բեռնատար նավը խորտակվել է Միջերկրական ծովում, հայտնել է ՌԴ ԱԳՆ իրավիճակային ճգնաժամային կենտրոնի վարչությունը...
Աղբյուր` Panorama.am
13:03
Դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի
Երևանում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
12:50
Եթե ինձ հետ բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին և/կամ դատերին. Փաշինյանը՝ նախկին նախագահներին
«Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է բանավիճում են ինձ հետ, հեռակա՝ «ապահով...
Աղբյուր` Panorama.am
12:20
Աղբի վճարը կրկնակի բարձրացնում եք, պարոն Ավինյան, դուք պատմության մեջ կմտնեք որպես թանկացումների քաղաքապետ. Հայկ Գրիգորյան
«Ուզում եմ երևանցիներին տեղեկացնել, որ բերված նախագծով բնակելի շինութունների կոշտ կենցաղային թափոնների դրույքաչաքը նախկին անձով...
Աղբյուր` Panorama.am
12:11
Տիգրան Ավինյանը Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով պարտվել է
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Իշխան Սաղաթելյանի  դեմ բոլոր 4 գործերով  պարտվել է նաև Վերաքննիչ դատարանում: Հայցի առարկան...
Աղբյուր` Panorama.am
11:32
«Օթելլո» օպերան հայկական բեմում՝ իտալական օպերային արվեստի լավագույն ավանդույթներով
Օպերայում հանդես են գալիս համաշխարհային աստղեր
Աղբյուր` Panorama.am
11:28
Ապագա ունենալու համար պետք է չկեղծել մեր ընդհանուր անցյալը. Վահե Հովհաննիսյան
Այլըտրանքային նախագծեր խմբի  համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից սկիզբ առած թեման՝ ՄԵԿ հոգու և նախկին նախագահների...
Աղբյուր` Panorama.am
11:25
Ինչո՞ւ եք նույն ձևով «կարմիր գծերը» թանկ տարբերակով բերել ավագանու նիստին. Գրիգոր Իսկանդարյանը՝ Ավինյանին
«Անցած տարի «կարմիր գծերը» թանկացրեցիք», «Մայր Հայաստանը» և ընդդիմությունն ասում էին, որ չթանկացնեք,...
Աղբյուր` Panorama.am
11:13
Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը չեն կարող զոհաբերվել հանուն նրա, որ ՔՊ վերնախավը մնա իշխանության ու պաշտոններից չզրկվի. Թաթոյան
«ՔՊ վերնախավը «խաղաղության» քարոզը դարձրել է գործիք իշխանության մնալու, պաշտոնները պահպանելու համար` մեր պետության հիմքերն ու...
Աղբյուր` Panorama.am
11:06
Որքան զսպող, բարձր տուրքերի դրույքաչափեր են սահմանվում, այնքան վայրի կառուցապատումը դառնում է ավելի անզուսպ. Մանուկ Սուքիասյան
«Երբ մենք ասում ենք, որ ուզում ենք զսպել վայրի կառուցապատումը՝ նմանատիպ տուրքերը ամենաուժեղ զսպող գործիքներն են»,-ավագանու նիստում...
Աղբյուր` Panorama.am
10:55
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի գործով նախաքննությունն ավարտվել է
«Սուրմալու» առևտրի կենտրոնում 2021թ. ապրիլի 6-ին տեղի ունեցած հրդեհի և 2022թ. օգոստոսի 14-ի պայթյունի դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}