Կառավարությունը մեկ տարի կսուբսիդավորի ջրի սակագնի թանկացումը.Գարեգին Բաղրամյան
««Վեոլիա ջուր» ընկերությունն օգոստոսին 208.5 դրամի ջրի սակագնի հայտ է ներկայացրել բոլոր սպառողների համար՝ համաձայն վարձակալության իր պայմանագրի»,-կառավարության շենքի մուտքի մոտ լրագորղներին հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Նա ասաց, որ նախնական հաշվարկներով սոցիալապես անապահով սպառողների համար պահպանվելու է հին՝ 180 դրամ սակագինը:
Գարեգին Բաղրամյանի խեսքով՝ ՏԿԵ նախարարությունը հայտարարել է, որ այսօրվա գործող և սահմանվելիք սակագների տարբերությունը կառավարությունը սուբսիդավորելու է:
«Այսինքն՝ կարելի է ասել, որ հունվարի 1-ից սպառողի համար սակագնի որևէ փոփոխություն չի լինի»,-ասաց Բաղրամյանը և տեղեկացրեց, որ սուբսիդավորումը մեկ տարով է լինելու, քանի որ սակագնի բարձրացման որոշումը ևս մեկ տարվա համար է:
Նա հայտնեց, որ մեկ տարի հետո ջրի նոր սակագինը կախված է լինելու սղաճից, էլեկտրաէներգիայի գնից և վաճառվող ջրի ծավալներից:
Տեղեկացնելով, որ ջրի սակագնի որոշման բանաձևում արտարժույթի փոխարժեքային ճշգրտում ներառված չէ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը միաժամանակ պնդեց, որ փոխարժեքի նվազեցումն կունենա իր դրական ազդեցությունը, բայց չի կարող ասել, թե ինչքան և ինչ բնույթի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին