Արտահերթ նիստով ԱԱԾ-ին կամ այլ անձանց տրվում է իրավունք ոչնչացնել հսկայական արխիվներ. Գեղամ Մանուկյան
«Մինչև հիմա օրենքով ԱԱԾ-ին թույլ էր տրվում միայն գաղտնազերծել ԱԱԾ արխիվում եղած գաղտնի փաստաթղթերը, հիմա առաջարկվող փոփոխությամբ՝ ոչ թե առաջարկում են գաղտնազերծել ու դրանից հետո ոչնչացնել, այլ հստակ գրված է՝ գաղտնազերծվում կամ ոչնչացվում են»,- ԱԺ արտահերթ նիստում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքերի նախագծերի փաթեթի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Առաջարկվող փոփոխության համաձայն՝ «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով»։
«… այլ իրավական ակտերով սահմանված կարգով։ Դիցուք. վաղը կառավարության չզեկուցվող մի հարցով որոշվում է, որ ցանկացած մեկին վերապահվում է լիազորություն ԱԱԾ արխիվում եղած գաղտնի փաստաթուղը կարող է ոչնչացնել՝ հետագայում հանրության սեփականությունը չդառնալով։
Մեկ գրիչի հարվածով, շատ հանգիստ, արտահերթ նիստում ԱԱԾ կամ այլ անձանց տրվում է իրավունք, հնարավորություն ոչնչացնել հսկայական արխիվներ»,- ասաց Մանուկյանը՝ դիմելով քաղհասարակությանը, թե ինչու չեն արձագանքում կառավարության կողմից առաջարկվող այս փոփոխությանը։
«Արձագանքեք գոնե»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Օրենքով նախատեսվում է ԱԱԾ արխիվից փաստաթղթերի ոչնչացման հնարավորություն, խնդիրն ինչո՞ւմն է. ԱԱԾ փոխտնօրեն
- Արխիվում այդ ի՞նչ թուղթ կա, որ պետք է այսպես հրատապ ռեժիմով որոշվի, որ պետք է վերացվի. Արթուր Խաչատրյան
- Այսօր կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին