«Գլոբինգի» առաքանու միջից հայտնաբերվել է մոտ 2.5 կգ «մարիխուանա»
Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել «Գլոբալ Շիփինգ» ՍՊ ընկերության` «Գլոբինգի» միջոցով ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Զննման արդյունքում հայտնաբերվել է շուրջ 2400 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգվածներով 112 թիթեղյա տարա:
Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, նույն օրը հիշյալ մաքսանենգության դեպքով որոշում է կայացվել անցկացնել «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները։
Միաժամանակ, Օպերատիվ-հետախուզության և Զվարթնոց բաժինների աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների շրջանակում պարզվել է առաքանին ստացողի տվյալները։ Հիշյալ առաքանին, ըստ փաստաթղթերի, ստացող է հանդիսացել ՀՀ քաղաքացի Զ.Թ.-ն։
«Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում «մարիխուաննա» տեսակի թմրամիջոցի փոխարինված զանգվածների պարունակությամբ միջազգային սուրհանդակային առաքանին «Գլոբինգ» ընկերության Երևանի՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայում գործող սպասարկման սրահից ստանալուց հետո, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել և կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել առաքանին փաստացի ստացած ՀՀ քաղաքացի Վ.Հ.-ն: Նրա նկատմամբ կատարվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկություն, այնուհետև վերջինս տեղափոխվել է ՊԵԿ քննչական վարչություն:
Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրությունը, հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել է ՊԵԿ քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Ջորջն ուշանում է. Globbing-ի պատվերների 2/3-ն առաքվել է ժամկետի խախտմամբ
- ՄՊՀ-ն 83 մլն դրամով տուգանել է Globbing-ին, ONEX-ին և Ber-Ber-ին
- «Globbing»-ի, «Onex»-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցվել են վարույթներ
- Globbing-ում համոզված են՝ իրենց բարի համբավի վրա ազդող հանցավոր գործողություն է իրականացվում
- Globbing-ն առանց պատշաճ ծանուցման բարձրացրել է սակագները
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան