«Առաջին անգամ ՀԱՊԿ պատմության մեջ Նիկոլը Զասի ընտրվելիս կիրառել է վետոյի իրավունքը, ապա իր ձեռքով պարգև հանձնել»
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի այն ղեկավարն է, ով քաղաքական շարժառիթներով և իր անձնական հիվանդ երևակայության դրսևորումներով, ապօրինաբար ձերբակալել է Հայաստանը ներկայացնող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Արցախյան պատերազմի մարտական գեներալ Յուրի Խաչատուրովին, այնուհետև հետ է կանչել նրան այդ պաշտոնից, իսկ հետագայում իր ձեռքով պարգև է հանձնել Բելառուսը ներկայացնող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին, ում այդ պաշտոնում ընտրելու համար ինքը, առաջին անգամ ՀԱՊԿ պատմության մեջ, կիրառել է վետոյի իրավունքը և տևական ժամանակ չի ընտրել նրան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում»։