Ստեփանավանում կասեցվել է մսամթերքի արտադրամասի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պապյանին պատկանող մսամթերքի արտադրության արտադրական գործունեությունը (Լոռու մարզ, ք. Ստեփանավան):
Տեսչական մարմնից հայտնում են՝ որոշման համար հիմք են ծառայել Լոռու մարզային կենտրոնի տեսուչների իրականացրած ստուգուման արդյունքները, որոնք փաստել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ այդ կազմակերպությունում:
. Մասնավորապես՝
. արտադրական շինությունը չի ունեցել մեխանիկական օդափոխության համակարգ,
. հատակը չի համապատասխանել պահանջվող նորմերին` պատրաստված է փայտից,
. ոչ մսային բաղադրամասերի նախապատրաստումը չի իրականացվել առանձին շինությունում,
. իսկ աշխատակիցը ենթարկված չի եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չի ունեցել սանիտարական գրքույկ։
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: