«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքից ապօրինի հատվել է 6 ակացիա և 15 թեղի
Ոստիկանության Վարդենիսի բաժնում ապօրինի ծառահատման վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ են ստացվել:Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։
«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Վարդենիսի ոստիկանները պարզել են, որ Փոքր Մասրիկ բնակավայրի 35-ամյա բնակիչը նոյեմբերի 20-ին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արեգունի» տեղամասից ապօրինի հատել է 6 ակացիա և 15 թեղի ու տեղափոխել իր տան բակ:
35-ամյա տղամարդը հրավիրվել է ոստիկանության Վարդենիսի բաժին և խոստովանել արարքը: Ապօրինի հատված ծառերից 18-ը նրա տան բակում հայտնաբերվել և տեղափոխվել են բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան