Վրաստանի արդարադատության նախարարությունը փորձաքննություն է նշանակել Սաակաշվիլիի թունավորման պատճառով
Վրաստանի արդարադատության նախարարությունը դատաբժշկական գիտությունների ազգային բյուրոյին հանձնարարել է ուսումնասիրել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը՝ հնարավոր թունավորման հանգամանքները պարզելու համար։ Այդ մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է Վրաստանի արդարադատության նախարարության փոխղեկավար Բեկա Ձամաշվիլին։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Սահակաշվիլին ինքը հայտարարել է, որ թունավորման կասկածներ երբեք չի ունեցել: Կասկածներն ամբողջությամբ փարատելու համար փորձաքննություն ենք նշանակել: Նախարարությունն ամեն ինչ արել է, նշանակել ենք փորձաքննություն, և միայն դրա արդյունքներից հետո հնարավոր կլինի լրացուցիչ մեկնաբանություններ անել»,-ասել է Ձամաշվիլին։
Նա նաև հիշեցրել է, որ Վրաստանի օրենսդրության համաձայն՝ Վրաստանում դատապարտված անձը կարող է պատիժը կրել միայն հանրապետության տարածքում։ Պատժի կատարումը փոխանցելու կամ հետաձգելու հարցը դատարանն է ընդունում։ Արդարադատության նախարարությունը կկատարի դատարանի ցանկացած որոշում, բայց չի կարողանա այս կամ այն անձին կամայականորեն ուղարկել արտերկիր բուժման.
Նոյեմբերի 19-ին Սաակաշվիլիի փաստաբան Վալերի Գելբախիանին, ինչպես նաև նախկին նախագահի մայրը Ջուլի Ալասանիան հայտնել են, որ նա թունավորվել է ծանր մետաղներով, այդ թվում՝ սնդիկով։ Նրանց խոսքով՝ այդ մասին է վկայում «Էմպաթիա» հասարակական կազմակերպության բժշկական եզրակացությունը, որը դեռ չի հրապարակվել և պատրաստվում է օտարերկրյա փորձագետներին ներկայացնելու։ Ինքը՝ Սաակաշվիլին, ավելի ուշ գրել է, որ երբեք իր փաստաբաններին չի ասել, որ թունավորման կասկած ունի։
Հարակից հրապարակումներ`
- Չեմ ուզում Սաակաշվիլին բանտում մահանա․ Զուրաբիշվիլի
- Սաակաշվիլիի փաստաբանն ասել է, որ քաղաքական գործիչը դեմենցիա ու տուբերկուլյոզ ունի
- Վրաստանի վարչապետը Սաակաշվիլիի դավաճանությունն է համարել Ռուսաստանի հետ հակամարտության պատճառ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան