Տնտեսություն 11:21 24/11/2022 Հայաստան

Համընդհանուր հայտարարագրումը նաև ռեպրեսիաների գործիք է. Նաիրի Սարգսյան

Կառավարությունը նոյեմբերի 17-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագծին, որով առաջարկվում է ֆիզիակական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնել: Գործադիրի հիմնավորումներից մեկն այն է, որ փոփոխությունն ուղղված է ստվերային տնտեսության կրճատմանը: Վերոնշյալ հիմնավորման և համընդհանուր հայտարարագրման համակարգի էության վերաբերյալ Panorama.am-ը հարցեր ուղղեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանին:

Ն. Սարգսյան-Ստվերը կրճատելու համար այս գործիքակազմը չէ, որ պետք է կիրառեն, իսկ գնահատականը, որ կարելի է տալ նախաձեռնությանը, անմտություն, պետականակործան հերթական նախաձեռնությունն է: Ստվերի դեմ պայքարը պետք է սկսել պետական արդյունավետ ծախսերի կատարումից: Եթե որևէ երկիր, այդ թվում նաև ՀՀ-ն, չի իրականացնում պետական արդյունավետ ծախսերի քաղաքականություն այնպես, որ պետության քաղաքացիներն իրենց զգան բավարարված և գոհ, ապա երբևէ հնրավարո չէ որևէ հատվածական փոփոխությունների և օրենսդրական նախաձռնությունների միջոցով ստվերի դեմ պայքարել և ստվերը կրճատել: Սա բացառվում է ի սկզբանե, և այդ բացառման հիմնավորումն այն է, որ որևէ անձ երբևէ չի վճարի ինչ-որ ծառայության դիմաց, որը նա չի ստանում: Նա չի վճարի կրթական ծառայության դիմաց, եթե համապատասխան կրթություն չի ստանում, առողջապահական ծառայությունների դիմաց չի վճարի, եթե չի ստանում այն:

Հարկն այդպիսի վճար է, այն պետական վճար է ծառայություններից օգտվելու դիմաց, որը սկսվում է անվտանգությունից, առողջապահական, կրթական և այլ ծառայությունների իրականացումից: Եթե ամեն օր ՀՀ քաղաքացին ականատես է լինում պետական անարդյունավետ ծախսերի կատարման, ապա օբյեկտիվորեն հարկերը թաքցնելու է, որովհետև հարկը և՛ բիզնեսի, և՛ քաղաքացու ընկալման մեջ պարտադիր կատարվող վճար է, այն պարտադրանք է, որն օրենքով պարտավորեցված է նրանց որպեսզի վճարեն և նրանք դիմում են հնարամտությանը և փորձում են հարկերի վճարումից խուսափել, որի համար կան տարբեր ճանապարհներ:

Այս մտածելակրեպը պետք է փոխվի ոչ թե պարտադիր վճար վճարելով, այլ պետք է հարկ վճարելը համարվի պատվաբեր գործողություն: Ե՞րբ այն կարող է համարվել պատվաբեր: Նման ընկալում կլինի, երբ դուք տեսնեք, որ վճարած հարկը գնում է զինվորի կացարանի, այլ առողջապահական, սոցիալական ծախսերի իրականացմանը, կամ պետության զարգացման և մարդկանց բարեկեցության լավացման պոտենցիալի ստեղծմանը և այլն: Բայց եթե ականատես ենք լինում տարատեսակ ոչինչ չանող պաշտոնյաների համար թանկարժեք մեքենաների ձեռքբերմանը, ապա բնական է, որ պետք է ունենանք հարկերի թերհայտարարագրում և ստվերային տնտեսություն:

Շատ այլ օբյեկտիվ պատճառներ էլ կան հակերը թերհայտարարգրելու համար: Դրանք են հարկման դաշտերը, դրանց դրույքաչափերը, մրցակցությունը: Մենք շատ փոքր երկիր ենք և մարդիկ դժվարանում են հարկային բեռը սպասարկելով արդյունավետ բիզնեսով զբաղվել: Թեկուզ վարձու աշխատող համարվող ֆիզիկական անձինք չեն կարող ամբողջական եկամտային հարկը սպասարկել, եկամտահարկը և սոցիալական վճարները հանած՝ մնացած աշխատավարձով գոյատևել մինչև հաջորդ աշխատավարձը:

Այս պարագայում, երբ երկիրն ունի 50%-ից ավել աղքատության մակարդակ, մոտավորապես 15 % գործազրկություն, ամսական պարտադիր ծախսերին չբավարարող կենսաթոշակներ և նպաստներ, այս պայմաններում բոլորին պարտադրել հայտարարգրել եկամուտները… Ի՞նչ նպատակ պետք է այն հետապնդի, այդ ո՞ր ստվերը պետք է կրճատեն: Շատ դեպքերում պետական պաշտոնյաներն այսպիսի հայտարարություն էին անում, որ եկամտահարկը դարձել է ոչ թե եկամտի հարկ, այլ դարձել է աշխատավարձից գանձվող հարկ, շատ դեպքերում թաքցվում է շրջանառությունը, վարձավճարները և հարկ չեն վճարում, մարդիկ տոկոսով գումար են տրամադրում՝ այդ տոկոսները չեն երևում և չեն կարողանում հարկել: Հիմա որևէ մեկը պետական համակարգից թող դուրս գա և բացատրություն տա, թե այդ ի՞նչ վարչարարական գործիքակազմի միջոցով են այս օրենքի ընդունումից հետո բացահայտելու, որ հիմա չեն կարողանում բացահայտել ստվերը: Ի՞նչ է ավելանալու:

Եթե վարձով է տրվում տարածքը և թերհայատարարգրվում է վարձավճարը, ապա օրենքի ընդունումից հետո էլ է թերհայտարարգրվելու: Ավելին ասեմ, օրենքը դրդելու է գնալ  այդ կուլիսային պայմանավորվածություններին, որպեսզի հարկը չվճարեն:

Միանշանակ հայտարարում եմ, որ այն ուղղված չէ ստվերային տնտեսության դեմ, ստում են, չի կարող նման բան լինել: Ուղղակի սա թաքնված նպատակ է հետապնդում: Այն հետևյալն է՝ հասարակական-քաղաքական գործիչների, քննադաների, հանրային դեմքեր ներկայացնող անձանց կամ, ի վերջո, կառավարությանն ոչ ցանկալի մարդկանց վրա սա մահակ է դառնում: Եթե մենք քննադատում ենք կառավարությանը չաշխատելու, դիլետանտության կամ պետականակործան գործունեության համար, ապա նրանք դրանից հետո հասցեական վերցնելու են եկամուտների հայտարարգիրը և  որոշակի գործողություններ են իրականացնելու: Օրինակ կկանչեն ՊԵԿ, ուժային կառույցներ, քրեական գործեր կհարուցեն և այլն: Անկախ նրանից՝ մարդն արդար է, թե անարդար, նա մոտավորապես 3 տարի ճանապարհ կանցնի, եթե արդար է՝ այն հիմնավորելու համար, իսկ եթե արդարացի չէ, ապա այս պահի գործիքակազմը բավարար է, որպեսզի անբարեխիղճներին և անարդարների պատժեն: Սա համարում ենք անիմաստ դրական սպասելիքների առումով, իսկ բացասական սպասելիքները շատ-շատ են:

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Զրուցեց՝ Ա. Վարդանյանը




Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}