ՆԳ նախարարությունը ներառելու է Ոստիկանության, Փրկարար և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունները
«Նախագծով առաջարկվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն, որը թույլ կտա ապահովել ոստիկանության ոլորտի թե՛ խորհրդարանական, թե՛ քաղաքացիական վերահսկողությունը, ինչպես նաև նա կդառնա ոլորտի բարեփոխումների իրականացնողն ու պատասխանատուն»,-կառավարության նիստում հայտնեց արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը:
Նա զեկուցեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին հարցը:
Գրիգոր Մինասյանը տեղեկացրեց, որ ՆԳՆ-ն իր մեջ ներառելու է երեք խոշոր՝ Ոստիկանությունը, Փրկարար և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունները:
«Նախարարությունում կկենտրոնացվի ֆունկցիոնալ 5 հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանության, հանցագործոությունների կանխման և բացահայտման, աղետների ռիսկի կառավարման, միգրացիայիա և քաղաքացիության, պետական ռեզերվների և հումանիտար հարցեր»,-ասաց փոխնախարարը և հեվելց. «Որպես ուղենիշ է ընդունվել այն սկզբունքը, որ ենթակա պետական մարմինները կենտրոնանալու են միայն իրենց մասնագիտական ֆունկցիան իրականացնելու վրա, ծառայութւոննների ղեկավարները նշանակվելու են վարչապետի կողմից, ինչպես նաև նրանց տեղակալները, բայց՝ ՆԳ նախարարի առաջարկությամբ»:
Գրիգոր Մինասյանի խոսքով՝ նախարարի անմիջական ենթակայութա տակ լինելու է ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը, ինչն ապահովելու է գերատեսչական վերահսկողություն ամբողջ համակարգի ծառայության որակի նկատմամբ:
Նա նաև տեղեկացրեց, որ 4 ամիս ժամկետի ընթացքում նոր լուծարվելու է ԱԻՆ-ը:
Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ Ոստիկանության ծառայության պետը կլինի ՆԳ նախարարի առաջին տեղակալ և ԱԽ անդամ, Ոստիկանության զորքերը վերածվելու են Ոստիկանության գվարդիայի, իսկ ատեստավորման մեխանիզմի ներդրումից հետո ոստիկանների և փրկարար ծառայողների աշխատավարձերը կկրկնապատկվեն:
Հարակից հրապարակումներ`
- e-gov.am կայքում զետեղված կառավարության նիստի օրակարգային հարցերը տեխնիկական պատճառներով 1 ժամ հասանելի չէին
- Կառավարությունը 1 մլրդ 235 մլն դրամ հատկացրեց ճանապարհաշինության 3 ծրագրին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան