
e-gov.am կայքում զետեղված կառավարության նիստի օրակարգային հարցերը տեխնիկական պատճառներով 1 ժամ հասանելի չէին
Տեխնիկական պատճառներով ՀՀ կառավարության e-gov.am կայքում զետեղված կառավարության հերթական նիստի օրակարգի նախագծերը հասանելի չեն: Կառավարությունից հայտնում են, որ աշխատանքներ են տարվում տեխնիկական խոտանը վերացնելու ուղղությամբ:
38 հարցից բաղկացած օրակարգի չզեկուցվող նախագծերի փաթեթում ընդգրկված են առանցքային հարցեր՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին նախագծերը:
Տեխնիկական խոտանը վերացվեց նիստի մեկնարկից 3 րոպե առաջ: