Ցուցահանդես՝ «Հին Մեծամոր. հայ-լեհական բացահայտումներ» խորագրող
Հայաստանի պատմության թանգարանում նոյեմբերի 25-ից կբացվի «Հին Մեծամոր. հայ-լեհական բացահայտումներ» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ-ից։
Ցուցահանդեսն իրականացվում է Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության, Հայաստանի պատմության թանգարանի, ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի համագործակցությամբ։
Կներկայացվեն Մեծամորի հնավայրում հայ-լեհական արշավախմբի 10-ամյա հնագիտական աշխատանքների արդյունքները։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին