Չեմ բացառում՝ կլինեն պատգամավորներ, որոնք մանդատները վայր դնելու որոշում կկայացնեն. Ագնեսա Խամոյան
««Հայաստան» դաշինքը, խմբակցությունն առողջ օրգանիզմ է և հասկանալի է, որ Ալեն Սիմոնյանի չափանիշներով խմբակցությունում պետք է լինեին ուսապարկեր ու ուսապարկային սկզբունքով առաջնորդվեին, բայց մեր խմբակցությունն այդպիսին չէ»,- Ազգային ժողովում լրագորղների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ունի հստակ աղբյուրներ, ըստ որի, «Հայաստան» դաշինքը կազմալուծվելու է։
Նրա խոսքով՝ խմբակցությունում լինում են բուռն քննարկումներ, տարատեսակ կարծիքներ, մարդիկ ազատ են՝ արտահայտելու իրենց կարծիքն այս կամ այն հարցի վերաբերյալ և որևէ մեկը սեփական կարծիքն արտահայտելու կաշկանդվածություն չունի։
Հարցին՝ հնարավոր է, որ որոշ պատգամավորներ մանդատները վայր դնեն, Ագնեսա Խամոյանն ասաց, որ «Հայաստան» խմբակցությունը մանդատներ դնելու որոշում չի կայացրել։
««Հայաստան» խմբակցությունը բռնապետական համակարգ չէ: Այո, չեմ բացառում, որ կարող են լինեն պատգամավորներ, որոնք, անձնական պատճառներից ելնելով, մանդատները վայր դնելու որոշում կարող են կայացնել», - նշեց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան