Վաղը Մոնթեի ծննդյան օրն է․«Ֆեյսբուք»-ում արգելափակումների խնդիրը լուծված չէ
ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է․
«Հայեր, մի կարևոր, ու շատ անդուր թեմայի պետք է անդրադառնամ։ Վաղը մեր հարգված ու սիրված հերոսի ծննդյան օրն է։ Ցավալի է, բայց Ֆեյսբուքը արգելափակում է հաշիվներն ու էջերը իր անունը նշելու, նկարը տեղադրելու համար։ Նույնիսկ մեկնաբանություններում։ Նույնիսկ եթե քո պատին տեղադրում ես հղում, որտեղ տեքստում կա իր անվան հիշատակումը։
Այս խնդիրը առ այսօր լուծում չի գտել։ Իհարկե, շատ նսեմացնող է, որ ես հիմա իր անունը չեմ կարող գրել, որ չարգելափակվեմ։ Ու ստիպված եմ ձեզ էլ զգուշացնել։ Մինչև հարցը, հուսանք, դրական լուծում չստանա։ Իսկ հիմա ավելի կարևոր է, որ դուք ձեր հաշիվները, էջերն ու խմբերը չկորցնեք էս հիմար կարգավորման պատճառով։ Քանի որ, բացի ֆեյսբուքի ռոբոտներից, հարևանները խնդիրը գիտեն, դրա համար էլ որսում են, եթե գտնում, բողոքում են, որ հաստատ արգելափակեն հաշիվները»։
Նշենք, որ նոյեմբերի 25-ը հերոս Մենթե Մելքոնյանի ծննդյան օրն է։
Մոնթեն ծնվել է 1957 թվականին Մեծ Եղեռնից փրկված և ԱՄՆ Կալիֆոռնիայի Վայսեյլի ավանում հանգրվանած հայի ընտանիքում։
Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարել է հայերի իրավունքների, հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար: 22 տարեկանում արդեն լիովին տիրապետում էր անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին։1980 թ.-ից անդամագրվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ կարճ ժամանակում դարձել է նրա ղեկավարներից մեկը։ 1981 թ.-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օռլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվել է կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով։1991 թ.-ին նա գալիս է Հայաստանի Հանրապետություն, որտեղ արդեն սկսվել էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։ Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախի Հանրապետություն, որտեղ նրան անվանակոչում են Ավո մականունով։ Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ 1992 թ.-ին ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակում իր անկեղծությամբ ու մաքրությամբ նա շահեց ոչ միայն տեղի բնակչության, այլև ընդհանրապես, համայն հայության սերն ու հարգանքը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը:Մոնթեն սպանվել է 1993 թ.-ի հունիսի 12-ին ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից, երբ հետախուզության նպատակով մարտընկերների հետ այցելել է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան