Հույս ունեմ՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները հնարավորինս արագ կիրականանան. Փաշինյան
«Այս ոլորտում իմ փորձը ցույց է տվել, որ լավատեսական լուրերի մասով պետք է շատ զգույշ լինել, բայց կարող եմ ասել՝ այն ամենն, ինչ երեկ իմացանք և պայմանավորվեցինք, եթե այդ ամենը իր տրամաբանությունից չշեղվի՝ առաջիկայում մենք «Հայկական խաչմերուկ» ծրագրի շրջանակներում եկաթուղիների վերականգնման ոլորտում մեծ ներդրումներ իրականացնելու անհրաժեշտություն կունենանք»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունենցած ՀԱՊԿ գագաթնաժողովին:
Նա համոզմունք հայտնեց, որ երկաթուղու կառուցման ծրագրին միջազգային գործընկերները ուշադրություն կդրաձնեն, ինչը ուրախալի համարեց:
«Խոսքը հետևյալի մասին է, որ ՌԴ նախագահի հետ երեկ ուենցած բանակցությունների ընթացքում մենք որոշակի ազդակներ կամ տեղեկություններ ստացանք, ինչը նշանակում է, որ կարող է լինել էական և լուրջ հնարավորություն, որ մեն սկսենք նորից վերադառնալ և սկսել երկաթուղու վերականգնման աշխատանքերը: Խոսքը Հորադիզ-Մեղրի-Օդուբադ-Սադարակ- Երասխ երկաթուղու մասին է»,-տեղեկացրեց Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ նախորդ փորձը հաշվի առնելով՝ ընդամենը կիսվում է տեղեկատվությամբ, բայց այն պետք է վերահաստատվի և արձանագրվի, իսկ լավն այն է, որ երկաթուղու վերականգնման ծարագիրը ֆինանսների պրոբլեմ չի ունենա:
«Չնայած այն հանգամանքին, որ ՀԱՊԿ ՀԱԽ հռչակագիրը չընդունվեց, այսինքը՝ մենք չստորագրեցինք և սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը չընդունվեց, կրկին մեր չստորագրելու պատճառով, բայց ես ուզում եմ ասել, որ ընդհանուր առմամբ էլի դրական եմ համարում քննարկումը, ՌԴ-ի հետ երկկողմ ֆորմատով բանակցկությունները և հույս ունեմ, որ այն պայմանավորվածությունները որոնք արձանագրվեցին՝ հնարավորինս արագ կիրականանան»,-հայտարարեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- «Առաջին անգամ ՀԱՊԿ պատմության մեջ Նիկոլը Զասի ընտրվելիս կիրառել է վետոյի իրավունքը, ապա իր ձեռքով պարգև հանձնել»
- Կրեմլում հայտարարել են, որ Հայաստանը կմնա ՀԱՊԿ-ում
- Փաշինյանը չի ստորագրել ՀԱՊԿ ՀԱԽ հռչակագրի և ՀՀ օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան