«Այնքան թանկ է ամեն ինչ, որ զեղչի դեպքում էլ ժողովրդին հասանելի չի լինում»
Այսօր ամեն քայլափոխի հանդիպում ենք սևուրբաթյան զեղչերի ու ակցիաների մասին ազդադարող գրություններ։ Ամեն տարի նոյեմբերի վերջին ուրբաթ օրը աշխարհի շատ երկրներում «սև ուրբաթ» է, երբ գնորդներին առաջարկվում են մեծ զեղչեր։ Այս տարի այն նոյեմբերի 25-ին է, թեև երևանյան շատ խանութներ միանգամից մի քանի օր են հայտարարում «սև ուրբաթ»։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երեկ հորդորել էր տնտեսվարող սուբյեկտներին «Սև ուրբաթ»-ի ժամանակ հաճախակի կիրառվող զեղչերի և ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները:
Panorama.am-ը քաղաքացիների շրջանում հարցում արեց, թե արդյո՞ք պատրաստվում են օգտվել «սև ուրբաթ»-ի զեղչերից և արդյո՞ք հայտարարված զեղչերն իրական են։
Քաղաքացիներից շատերն ասացին, որ իրենք նախորդ տարիներն «սև ուրբաթ»-ի ակցիաներից, զեղչերից մեկ կամ երկու անգամ են օգտվել, իսկ այս տարի չեն պատրաստվում։ Հիմնական պատճառն այն է, որ իրենց շատ դեպքերում խաբված են զգում. նախկին գինն ու այդ օրվա համար կիրառված զեղչը չեն համապատասխանում։
«Դրսում մասնակցել եմ, բայց Հայաստանում չեմ մասնակել ու չեմ էլ հավատում այդ հայտարարված զեղչերին։ Փաստեր եմ ունեցել։ Հատուկ պահել եմ գնում կատարած իրի կտրոնը և հենց սև ուրբաթի օրը տարել ու դրել եմ դիմացները»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի նշեց, որ այնքան թանկ է ամեն ինչ, նույնիսկ որ զեղչ էլ է լինում, էլի ժողովրդի համար հասանելի չի լինում։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան