Ալեն Ղևոնդյան. Երբ հասել ես նման ելույթներ ունենալու փուլին, ուրեմն это конец истории...
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, արձագանքելով ՀԱՊԿ գագաթաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, գրում է.
«Երբ դու «ունակ չես» մանր մուտիլովշիկի քո էությունից վերացարկվել ու հասկանալ, թե ինչ է միջազգային քաղաքականությունը, ինչ կարելի է ու ինչ չի կարելի այնտեղ անել, ապա հին ու փորձառու գայլերը, բացառապես հիմնվելով քո իսկ վարքի ենթադրելի ու շատ կանխատեսելի հետևանքների վրա՝ քեզ գցում են քո իսկ լարած ծուղակը.
իսկ գինը միգուցե քեզ համար ոչինչ է, սակայն պետության համար երաշխավորված մեծ աղետ է լինելու:
Ու էնպես չի, որ դու դա չես հասկանում. միգուցե հենց դա է սցենար 2-ը՝ ամեն գնով կտրվել նախկին համակարգերից:
Ի դեպ նայեցի ելույթը. էստեղ կարևորը այն չէր, թե ինչ էր ասում, այլ այն, որ երբ հասել ես նման ելույթներ ունենալու փուլին, ուրեմն это конец истории...
Մոռացա ասեմ. այսօր սա ընդունեց, որ 2020-ի պատերազմը հայկական կողմի կողմից հրահրվել էր... ըստ պլանի... ի դեպ սա պետ. դավաճանության հոդվածի կիրառման իրավական տիրույթի հանցանք է ...»։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում կայացել է Փաշինյանի և Պուտինի հանդիպումը
- Փաշինյանը չի ստորագրել ՀԱՊԿ ՀԱԽ հռչակագրի և ՀՀ օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը
- 2021 թ. մայիսի 11-ից Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի մոտ 140 քառակուսի կիլոմետ. Նիկոլ Փաշինյան
- Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցերը
- Մեր տրամադրությունը հոբելյանական չէ. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան