Գյումրիի տեխնոպարկի դահլիճում նշվելու է «Անուշ» օպերայի առաջին բեմադրության 110-ամյակը
Նոյեմբերի 27-ին, ժամը 17:00-ին, Գյումրիի տեխնոպարկի դահլիճում նշելու ենք մեր ազգային մշակույթի անփոխարինելի գանձերից մեկի՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի առաջին բեմադրության 110-ամյակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է երգչուհի Հասմիկ Պապյանը։
«Մեծ հավակնություններ ունեինք այս հիշարժան տարեթիվը արժևորել «Անուշ»-ի նոր, ժամանակակից բեմադրությամբ, սակայն ցավոք անկարող էինք իրագործել մեր նվիրական ծրագիրը ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Ուստի կբավարարվենք օպերայի համերգային հատվածաբար կատարմամբ, համեմված ասմունքով և արժեքավոր պատմական տեղեկատվությամբ: Լիահույս ենք, որ եկող տարի մեզ կհաջողվի ներկայացնել օպերայի նոր, լիակատար բեմադրությունը: Մաղթում եմ բոլոր մասնակիցներին մեծ հաջողություն, իսկ ձեզ սիրով կսպասենք»,- գրել է նա: