Կառավարությունը 200 մլն եվրոյի վարկ կվերցնի բյուջեի դեֆիցիտը փակելու համար
«Վարկային համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է, որ պետք է ՀՀ կառավարությանը տրամադրվի 100 մլն եվրոյի վարկային միջոց, որը կծառայի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը»,-կառավարության նիստում հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Նա հայտնեց որ տարվա ընթացքում նման վարկեր պլանավորված են և վերջինս դրանցից մեկն է, որի առաջին մասնաբաժինը նախատեսում են ընթացիկ տարվա վերջում ստանալ:
Խաչատրյանի խոսքով՝ այն կտրամադրվի 20 տարով, որից 5 տարին արտոնյալ ժամանակահատվածով:
Նախարարը հայտնեց, որ ընթացիկ տարում առանձնահատուկ լավ համագործակցություն ունեն Ֆրանսիական զարգացման գործակալության հետ և վերջինս նախատեսել է Երևանում գրասենյակ բացել:
Անդրադառնալով պետական պարտքի համամասնության վերաբերյալ հնչող մտահոգություններին՝ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 50 % է:
«Իհարկե, փոխարժեքի փոփոխությունն ունի դերակատարում, բայց արձանագրեցինք, որ մեծապես կախված է պետական պարտքի կառավարման որակից»,-ասաց գործադիրի ղեկավարը:
Տիգրան Խաչատրյանն էլ նշեց, որ օրենքով կան կարգավորումներ, որոնք ռիսկային չեն համարում, երբ պարտքը 50 %-ից ցածր է:
«2023 թվականի վերջի դրությամբ, մեր չափավոր կանխատեսումներով, արդեն 49 %-ի չափով պարտք ենք ունենալու»,-ասաց նախարարը և տեղեկացրեց, որ ևս 100 մլն դոլար վարկ էլ կներգրավվում է Ասիական զարգացման բանկից:
Հարակից հրապարակումներ`
- Հույս ունեմ՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները հնարավորինս արագ կիրականանան. Փաշինյան
- Կոսմետիկ նորոգումները պետք է նոր ստանդարտով արվեն՝ միայն ծեփամածիկի որակի մասին չէ խոսքը. Նիկոլ Փաշինյան
- Կառավարությունը նախագահներին և վարչապետերին կզրկի ցմահ պետական պահպանության տակ գտնվելու իրավունքից
- Հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայողին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին