Վերին Լարսի անցակետում նոյեմբերի 29-ից կավելացվեն ռենտգեն սարքավորումների թիվը. ՏԿԵՆ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառոցվածքների նախարարությունը Վերին Լարս անցակետում մշտապես առկա խնդիրներով պայմանավորված առաջարկել է լուծումների հնարավոր տարբերակներ։ Այս մասին Panorama.am-ի հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառոցվածքների նախարարությունից։
Նշենք, որ Panorama.am-ը պարբերաբար անդրադառնում է վրաց-ռուսական սահմանով՝ Վերին Լարսի անցակետով հայ բեռնափոխադրողներին հանդիպող խոչընդոտներին։ Մեկ ամսից ավելի է արտահանող հայկական ընկերությունների բեռնատարները կանգնած են Լարսի ճանապարհին և չեն կարողանում հատել սահմանը։ Այս անգամ խնդիրը եղանակային վատ պայմանները չեն. Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթունից հետո բեռնատարների նկատմամբ վերահսկողությունը մեծացել է: Այսպիսով, Ռուսաստան հասնելու համար նրանք օրերով սպասում են մաքսային անցակետերում՝ կրելով մեծ վնասներ։
ՏԿԵՆ-ից հայտնում են, որ իրենք մշտական կապի մեջ են ռուսական և վրացական կողմերի իրավասու մարմինների, ինչպես նաև Վրաստանում ՀՀ դեսպանության հետ։ Բացի այդ, ըստ նախարարության, բանակցում են ռուսական կողմի հետ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման համար:
Այսպիսով, ըստ նախարարության, ռուսական կողմին առաջարկել են լուծումների հնարավոր տարբերակներ։ Մասնավորապես, Վերին Լարսի անցակետում ավելացնել ռենտգեն-զննություն իրականացնող սարքավորումների թիվը, դիտարկել նաև հայկական բեռնատարների ռենտգեն-զննություն լրացուցիչ վայրում (օրինակ, 2022 թվականի հունիսին կաազմակերպված լրացուցիչ վայրում, որը գտնվում է Վերին Լարսի անցակետից դեպի Վլադիկավկազ ընկած հատվածում):
«Ի պատասխան մեր առաջարկներին ռուսական կողմը տեղեկացրել է, որ պատրաստվում է մոտակա շրջանում Վերին Լարսի անցակետում ավելացնել ռենտգեն սարքավորումների թիվը: Միաժամանակ ՌԴ տրանսպորտի նախարարության գործընկերները տեղեկացրել են, որ նոյեմբերի 29-ին նախատեսվում է ևս 12 անցուղիների գործարկումը Վերին Լարսի անցակետում՝ անցուղիների ընդհանուր թիվը հասցնելով 36-ի, ինչը դրական ազդեցություն կունենա անցակետի անցողունակության վրա:
ՀՀ և ՌԴ մաքսային ոլորտի պատասխանատու մարմինների միջև քննարկվում է նաև անցակետերում իրականացվող ռենտգեն-զննության տվյալների փոխանակման հարցը, ինչը թույլ կտա, օրինակ, ՀՀ սահմանային անցակետում իրականացված ռենտգեն զննության տվյալները փոխանցել ռուսական կողմին՝ բացառելով հայկական բեռնատարների կրկնակի զննությունը ՌԴ սահմանը հատելիս»,- հայտնում են ՏԿԵՆ-ից։
Հարակից հրապարակումներ`
- Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ լաստանավի գործարկման ձգձգումն այժմ էլ պայմանավորված է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներով
- Վարորդները Վերին Լարսում սառած ու քաղցած են, խմելու ջուր չունեն, իսկ Փաշինյանը կնոջ հետ տաք Թունիսում է. Տիգրան Քոչարյան
- Լարսում հերթերի պատճառով թարմ գյուղմթերք ու կաթնամթերք արտահանողները կրել են վնասներ. Վահան Քերոբյան
- Վերին Լարսով սնունդը պետք է անցնի առաջնահերթ.Խաչատուր Սուքիասյան
- Լարսին այլընտրանք կա, անող չկա
- Լարսում՝ խնդիրներ. հայկական բեռնատարները փչացած ապրանքով վերադառնում են Հայաստան
- Լարսում օրեր շարունակ մնալու հետևանքով արտահանողները տոննաներով վարունգը թափել են աղբանոց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան