Օֆելյա Հարությունյանի «Գյուղը որ կանգնի» ֆիլմն ընդգրկված է Բրեստի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում
Ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի «Գյուղը որ կանգնի» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկված է Բրեստի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում՝ «Աշխարհի կանայք» ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
Կինոփառատոնը համարվում է կարճամետրաժ ֆիլմերի ֆրանսիական և եվրոպական երկրորդ ամենամեծ կինոփառատոնը, որն անցնում է ամեն տարվա նոյեմբեր ամսին։
Ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր՝ Օֆելյա Հարությունյան, պրոդյուսեր՝ Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան, համապրոդյուսեր՝ Լիդիա Ինդժովա(Բելգիա), Դերերում՝ Նանոր Պետրոսյան, Լիանա Վարդանյան, Անի Խաչիկյան, Աստղիկ Աբաջյան, Սիրանուշ Բարսեղյան: Արտադրող ընկերություն՝ «Ֆերմատա ֆիլմ», համաարտադրող երկրներ՝ Բելգիա, ԱՄՆ, Ֆրանսիա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան