
Օրբանը խոստացել է հավանություն տալ Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ մուտքին
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը խոստացել է, որ իր երկրի խորհրդարանը հաջորդ տարվա սկզբին կվավերացնի Ֆինլանդիայի և Շվեդիայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու համաձայնագրերը։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։
«Ես դիմեցի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ խնդրելով հնարավորինս շուտ վավերացնել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հնարավորությունը: Ի պատասխան լսեցի խոստում առ այն, որ հաջորդ տարի խորհրդարանի առաջին նիստում այս վավերացումը տեղի կունենա»,- ասել է Մորավիեցկին, ում ելույթը հեռարձակում է լեհական հեռուստատեսությունը։
Նրա խոսքով՝ կա կոնկրետ ժամկետ և Հունգարիայի կողմից պարտավորություն։