Դեռահասների 81 և մեծահասակների 27,5%-ը բավականաչափ ֆիզիկական ակտիվություն չունեն. զեկույց
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին զեկույցի համաձայն, դեռահասների 81 և մեծահասակների 27,5 տոկոսը բավականաչափ ֆիզիկական ակտիվություն չունեն:
Իրավիճակով պայմանավորված, ՄՕԿ-ը և ԱՀԿ- ն կազմել են նոր ծրագիր, որը նպատակ ունի ամրապնդել սպորտի դերը և մինչև 2030թ. նպաստել առողջ և ակտիվ ապրելակերպի խթանմանը: Սա ՄՕԿ-ի ռազմավարության ծրագրերից մեկն է, փոխանցում է ՀԱՕԿ-ը։
«Սպորտը չափազանց էժան, բայց շատ արդյունավետ գործիք է առողջության խթանման և ֆիզիկական ակտիվության խրախուսման համար»,- ասել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը։
ՄՕԿ-ը և ԱՀԿ-ն կմիավորեն իրենց ուժերը՝ առողջապահության և մարզաշխարհի կազմակերպություններում արդյունավետ գործունեություն ծավալելու համար:
Միևնույն ժամանակ, ՄՕԿ-ը կտրամադրի և՛ ֆինանսական, և՛ տեխնիկական աջակցություն՝ ծրագրերը իրականացնելու համար։