Կոսմետիկ նորոգումները պետք է նոր ստանդարտով արվեն՝ միայն ծեփամածիկի որակի մասին չէ խոսքը. Նիկոլ Փաշինյան
«Նախատեսվում է ԿԳՄՍ նախարարությանը 2022 թ. պետական բյուջեով կապիտալ ծրագրերին հատկացված միջոցներից 1 մլրդ 933 մլն դրամի վերաբաշխում կատարել»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Նրա խոսքով՝ գումարն ուղղվելու է 96 դպրոցի շենքային պայմանների և գույքային հագեցվածության ապահովմանը:
Վահրամ Դումանյանը տեղեկացրեց, որ նախագծով նաև գումար է հատկացվում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզի դպրցների գույքային ապահովման նպատակով:
Ըստ նախարարի՝ այդ աշխատանքները հնարավորություն են տալիս լուծել դպրոցներում առկա մարզպետարանների գույքագրած հրատապ խնդիրները՝ ջեռուցման, տանիքի և սանհանգույցների վերանորոգման տեսանկյունից:
Նա նաև հայտնեց, որ չզեկուցվող փաթեթում ընդգրկված 8 մանկապարտեզի և 13 դպրոցի գույքով ապահովելու որոշումներ են ընդունել. դրանք ընդգրկված են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում:
Նիկոլ Փաշինյանն էլ թվեց բոլոր դպրոցները և մանկապարտեզները, որոնց ուղղվելու է գումարը:
«Նույնիսկ ամենափոքր կոսմետիկ նորոգումները պետք է տեղի ունենան նոր ստանդարտով, ընդ որում՝ միայն ծեփամածիկի որակի մասին չէ խոսքը, այլ նաև դիզայնի»,-հայտարարեց Փաշինյանը և հայտնեց, որ շատ է խոսվել այդ մասին, բայց էլի է խոսելու քաի դեռ անձամբ իր այցերի ընթացքում ցանկալի որոկը չի արձանագի:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը նախագահներին և վարչապետերին կզրկի ցմահ պետական պահպանության տակ գտնվելու իրավունքից
- ՆԳ նախարարությունը ներառելու է Ոստիկանության, Փրկարար և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունները
- e-gov.am կայքում զետեղված կառավարության նիստի օրակարգային հարցերը տեխնիկական պատճառներով 1 ժամ հասանելի չէին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան